Երեխաներին ու երիտասարդներին հասանելի համացանց՝ մինչև 2030թ. համագործակցում են պետությունը, բիզնեսն ու միջազգային հեղինակավոր կառույցները

Քանի որ աշխարհի բնակչության կեսին համացանցը հասանելի չէ, «Սերունդ առանց սահմանափակումների» վիրտուալ միջոցառման մասնակիցները կոչ են անում անհապաղ ներդրումներ անել՝ թվային անջրպետը վերացնելու

04 Սեպտեմբեր 2020
Տղան նստած է համակարգչի առջև և մասնակցում է իր առցանց դասերին։
UNICEF Armenia/2020/Margaryan

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 4-ը սեպտեմբերի 2020թ. – «Սերունդ առանց սահմանների. երկրագնդի կեսին հնարավորություններ տալով» բարձր մակարդակի վիրտուալ հանդիպմանը կառավարությունների, մասնավոր հատվածի, ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ մինչև 2030թ․ համացանցը հասանելի դարձնել յուրաքանչյուր դպրոցի և համայնքի համար՝ խոստանալով որակյալ կրթությամբ, այդ թվում համաշխարհային որակի թվային լուծումներով, հեռավար ուսուցմամբ և համապատասխան հմտություններով զինել 3.5 միլիարդ երեխաների:

Մասնակիցների թվում էին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ռուանդայի Հանրապետության նախագահ Պոլ Կագամեն, Քենիայի Հանրապետության նախագահ և ՄԱԿ-ի Երիտասարդների համաշխարհային օրակարգի չեմպիոն Ուհուրու Քենյատան, Տրինիդադ և Տոբագոյի նախագահ Պոլա Մեյ-Ուիքիսը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը, Գլոբալ կրթության հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գորդոն Բրաունը, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալփասը, UNILEVER ընկերության գործադիր տնօրեն Ալան Ջոփեն, IMF-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով բանագնաց Ջայաթմա Վիկրամանայակեն: Նրանք կոչ արեցին հրատապ քայլեր ձեռնարկել, լուծումներ տալ և ներդրումներ կատարել՝ երիտասարդների ուսման և զբաղվածության հեռանկարները բարելավելու համար:

«Երիտասարդների թվային կրթության և վերապատրաստման համար ներդրումներ անելը կարևոր է սոցիալական միասնություն ձևավորելու և անհավասարությունը վերացնելու տեսանկյունից, քանի որ դրանք խոչընդոտում են մարդկային զարգացմանն ու տնտեսական աճին»,- դիմելով միջոցառման մասնակիցներին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Բայց այս ներդրումները չպետք է պարտադրվեն։ Երիտասարդներն իրենք պետք է առաջնորդեն և առաջնագծում լինեն՝ որոշում կայացնելու իրավունքով՝ առաջ քաշելով իրենց ստեղծարարությունը, էներգիան և խնդիրներ լուծելու կարողությունները՝ հօգուտ աշխարհի ամենամեծ մարտահրավերների լուծման»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալներով, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցների և համալսարանների փակման հետևանքով լիարժեք կրթությունից զրկվել է մոտ մեկ միլիարդ աշակերտ և երիտասարդ: Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցներից մեկն ընդգծում է, որ աշխարհում երեք աշակերտներից մեկը հեռավար ուսուցում ստանալու հնարավորություն չի ունցել: Այս տվյալները վկայում են, որ թվային տեխնոլոգիաները հասանելիությունը բավարար չէ:

«Նույնիսկ համավարակից առաջ միլիոնավոր երեխաներ և երիտասարդներ որակյալ կրթություն ստանալու և վերապատրաստվելու հնարավորությունից զուրկ էին համացանցի անհասանելիության պատճառով։ Կորոնավիրուսային համավարակն այս իրավիճակը վատթարացրել է»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա ֆորը։ «Այսօր ունենք յուրաքանչյուր սերնդին մեկ անգամ տրվող եզակի հնարավորություն թվային անջրպետը վերացնելու և համացանցը հասանելի դարձնելու յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի, ինչպես նաև՝ յուրաքանչյուր դպրոցի և համայնքի համար»։

Ներկայիս ցուցանիշները դիտարկելով՝ 2030 թվականին 25 տարին չլրացած 3.5 մլրդ երեխա և երիտասարդ փորձելու է ձեռք բերել թվային, ձեռնարկատիրական աշխատանքի հմտություններ, որոնք առավել քան անհրաժեշտ են Չորրոդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում։ Կրթության և հմտությունների ուսուցման և՛ որակն այսօր սահմանափակ է, և՛ ոչ միշտ է հասանելի ու համարժեք պայմաններով ապահովված՝ առավել խոցելի խմբերի համար, ովքեր արդարացիորեն պահանջում են ուսման հասանելիություն, ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:

«Սերունդ առանց սահմանների» օրակարգը ձևավորվել է 2018 թվականին և նպատակ ունի համար վերափոխել կրթության, զբաղվածության ու ձեռներեցության արդյունքներն աշխարհի երիտասարդների շրջանում ՝ մասնավոր հատվածի, կառավարության, ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության ու երիտասարդության ուժերը միավորելով լուծումներ գտնելու և ներդրումներ բերելու նպատակով:

«Սերունդ առանց սահմանների» հայաստանյան փուլի մասին ավելին՝ այստեղ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: