Երեխայի խնամքի համակարգի բարեփոխում. Բուլղարիայի փորձի ուսումնասիրում և ներդրում

08 Դեկտեմբեր 2017
Տանյա Ռադոչայը և Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվան համաձայնագիրը ստորագրելիս
UNICEF/Armenia/2017/AT
Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվան և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ստորագրում են համագործակցության համաձայնագիր ծնողական խնամքից զրկված երեխաների համար:

ԵՐԵՎԱՆ, 8-ը դեկտեմբերի, 2017թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը ս.թ. դեկտեմբերի 8-ին ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում երկու կողմերը կիրականացնեն 18 ամիս տևողությամբ ծրագիր՝ աջակցելով երեխայի խնամքի համակարգում ներկայումս տեղի ունեցող բարեփոխումներին:

Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվան և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Համագործակցության նպատակներն են՝ տարաբնույթ միջոցառումների միջոցով երեխայի խնամքի բարեփոխումների ասպարեզում Բուլղարիայի փորձի ուսումնասիրումը և ծնողական խնամքից զրկված երեխաների համար ընտանեկան տիպի խնամքի ծառայության փորձարկումը:

Բուլղարիայի փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը պայմանավորված է այս ասպարեզում ունեցած ծանրակշիռ փորձով, հատկապես այն առումով, որ Բուլղարիայում փակվել կամ վերակազմակերպվել են երեխայի խնամքի և պաշտպանության բոլոր շուրջօրյա հաստատությունները, այդ թվում՝ հաշմանամություն ունեցող երեխաների համար նախատեսվածները:

Ծրագիրը կիրականացվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում