Գերմանիայի առաջին տիկին Էլկե Բյուդենբենդերն ծանոթացել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը
Էլկե Բյուդենբենդերը՝ Գերմանիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավոր և ԳԴՀ նախագահի կինը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի շահառուների և գործընկերների հետ։

- Հայերեն
- English
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, 4-ը ապրիլի 2025թ․ – Գերմանիայի առաջին տիկին և Գերմանիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավոր Էլկե Բյուդենբենդերը այս շաբաթ Երևանում այցելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից աջակցություն ստացող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր կառույց «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ։
Կենտրոնում Բյուդենբենդերը հանդիպել է Միասնական սոցիալական ծառայության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի անդամ սոցիալական աշխատողների հետ, որոնք կենսական աջակցություն են տրամադրում երեխաներին և նրանց ընտանիքներին, ներառյալ սոցիալ-հոգեբանական աջակցություն։
«Ես խորապես հարգում եմ սոցիալական աշխատողներին։ Նրանք կանգնած են խոցելի իրավիճակում գտնվող ընտանիքներին աջակցելու առաջնագծում», - այցի ավարտին նշել է տկն Բյուդենբենդերը։ «Երեխաներին և նրանց ծնողներին շարունակական աջակցություն ցուցաբերելը երկարաժամկետ վերականգնման գրավականն է, այդ իսկ պատճառով Գերմանիան հպարտ է սատարելու ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների կարիքներին համապատասխանող աջակցություն տրամադրելու համար»։
2024 թվականի սեպտեմբերին Երևանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարեց Գերմանիայի Դաշնային Արտաքին գործերի նախարարության կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ին 2,9 միլիոն եվրոյի չափով նոր ներդրման մասին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2023 թվականի մարդասիրական արձագանքման գործողությունների կոչի շրջանակներում։
Գերմանիայի ներդրման շնորհիվ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատել է Միասնական սոցիալական ծառայութան և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ՝ աջակցելու ավելի քան 25,000 շահառուների դեպքի վարման, հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների միջոցով, ինչպես նաև նորարարական էլեկտրոնային քարտերի ձևաչափով դրամական աջակցությամբ:
Տկն Բյուդենբենդերը ծանոթացել է նաև Հայաստանում գործող առաջին «Ապահով անկյանը», որը գործում է Բարնահուս մոդելի հիման վրա և հիմնադրվել է 2023 թվականին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Երեխաների պաշտպանության կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ Բարնահուս մոդելը միջոլորտային մոտեցում է, որը նպաստում է երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ գործերով արդարադատության գործընթացին՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով երեխայի շփումը արդարադատության համակարգի հետ: Երեխաները ստանում են կարիքների վրա հիմնված անհապաղ աջակցություն, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ ամենը մեկ վայրում, ինչպես նաև գնահատում և ուղղորդում դեպի այլ անհրաժեշտ ծառայություններ երկարաժամկետ վերականգնման համար։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում կառավարության գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ՝ ի նպաստ Հայաստանում սոցիալական պաշտպանության և երեխայի պաշտպանության գծով քաղաքականությունների և ծառայությունների ամրապնդման և սոցիալական աշխատողների մասնագիտական զարգացման։
Մամուլի հարցերով պատասխանատու
About UNICEF
UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.
For more information about UNICEF and its work for children, visit www.unicef.org.