Բողոքի ալիքները ողջ աշխարհում հիշեցնում են, որ երեխաների և դեռահասների ձայները պետք է լսվեն, իսկ իրավունքները՝ պաշտպանվեն։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը

19 Դեկտեմբեր 2019

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 19-ը դեկտեմբերի, 2019թ.։ «Աշխարհում երեխաներն ու երիտասարդները վերջին ամիսներին դուրս են եկել փողոց՝ պահանջելով իրենց իրավունքները»։

«Թեև յուրքանչյուր համատեքստ եզակի է՝ թե՛ Մերձավոր Արևելքից Լատինական Ամերիկա, թե՛ Կարիբյան ավազանի երկրներ, և թե՛ Եվրոպա, Աֆրիկա և Ասիա, երիտասարդներն ամենուր գործողությունների կոչ են անում կլիմայական ճգնաժամի հետ կապված, կոչ են անում՝ վերջ դնել կոռուպցիային և անհավասարությանը և պահանջում են ավելի որակյալ կրթության և աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև՝ յուրաքանչյուրի համար, ամենուր, ավելի արդար աշխարհ»։

«Բայց ճակատագրի հեգնանքն այն է, որ իրենց հիմնարար իրավունքները պաշտպանելիս՝ շատ երեխաներից և դեռահասներից զուգահեռաբար խլում են այդ իրավունքները»։

«Այս ցույցերին մասնակցելու պատճառով շատ երիտասարդ ցուցարարներ հայտնվել են ճաղերի հետևում, վիրավորվել, իսկ երբեմն էլ՝ սպանվել։ Դպրոցները փակվել են, իսկ հանրային ծառայությունների գործունեությունը՝ ընդհատվել»։

«Երեխաների՝ խաղաղ հավաքներին մասնակցելու և խոսքի ազատության իրավունքները, այդ թվում՝ խաղաղ բողոքի ցույցերին մասնակցությունը ամրագրված են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով՝ աշխարհում ամենալայնորեն վավերացված պայմանագրով։ Անդամ- պետությունները պարտավոր են ապահովել, որ երեխաները կարողանան իրացնել իրենց այդ իրավունքը անվտանգ և խաղաղ ճանապարհով»։

«Բոլոր դերակատարները պետք է զերծ մնան բռնությունից, իսկ երեխաների պաշտպանության հիմնարար երաշխիքները պետք է գործեն միշտ և ամենուր, այդ թվում այնտեղ, որտեղ առկա են քաղաքացիական անհնազանդություն և զինված բախումներ»։

«Իմ խնդրանքն է՝ պաշտպանել երեխաներին բռնությունից և հարգել նրանց արտահայտվելու և լսված լինելու իրավունքները։ Հնարավորություն ընձեռե՛ք նրանց իմաստալից կերպով բարձրաձայնել իրենց մտահոգությունները և մասնակցել իրենց ապագային վերաբերող հարցերի և խնդիրների քննարկմանը։ Լսե՛ք նրանց և պատասխանե՛ք սկզբունքային, կառուցողական և աջակցող կերպով»։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

For more information about UNICEF and its work for children, visit www.unicef.org.

Follow UNICEF on Twitter and Facebook