Ավելի քան 117 միլիոն երեխայի կարմրուկի դեմ պատվաստումը վտանգված է ՔՈՎԻԴ-19-ի պատճառով

Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնության, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Ամերիկյան կարմիր խաչի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի հիմնադրամի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը

14 Ապրիլ 2020
Փոքրիկը իր մայրիկի գրկում ստանում է իր պլանային պատվաստումը։
UNICEF Armenia/2018/Sokhin

Ատլանտա, Ժնև, Նյու Յորք, 14-ը ապրիլի, 2020․ Քանի որ կորոնավիրուսը դեռ շարունակում է տարածվել, ավելի քանի 37 երկրներում բնակվող ավելի քան 117 միլիոն երեխա կարող է բաց թողնել կարմրուկի դեմ պատվաստումը։ Կարմրուկի դեմ պատվաստումները հետաձգվել են արդեն ավելի քան 24 երկրներում և  հետաձգվելու են մի շարք այլ երկրներում ևս։

Աշխարհը կեղեքող այս պանդեմիային հնարավոր է հաղթել միայն միահամուռ, համակարգված ուժերի և ռեսուրսների ներդրման շնորհիվ, որպեսզի, ամբողջ աշխարհում առաջնագծում աշխատող բուժանձնակազմը, որ առաջինն է առերեսվում ու արձագանքում այս նոր համաճարակին, պաշտպանված լինի։ Միևնույն ժամանակ, մենք պետք է նաև համախմբվենք ու հենց այսօր ապահովենք իմունիզացիայի անհրաժեշտ ծառայությունների շարունակականությունը հանուն բոլորիս վաղվա օրվա։

ԱՀԿ-ն Իմունիզացիայի մասնագետների ռազմավարական խորհրդի կողմից նոր ուղեցույց է հրապարակել, որպեսզի աջակցի երկրներին շարունակել իմունիզացիայի ծրագիրը ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի ժամանակ։ Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնությունը և գործընկերները, այդ թվում՝ Ամերիկյան կարմիր խաչը, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի հիմնադրամը հաստատել են այս ուղեցույցը:

Ըստ ոււղեցույցի՝ խորհուրդ է տրվում երկրների կառավարություններին ժամանակավորապես դադարեցնել կանխարգելիչ պատվաստումները այն հիվանդությունների դեմ, որոնց բռնկում վաղուց չի գրանցվել։

Եթե կորոնավիրուսի տարածման պատճառով պատվաստումները ժամանակավորապես դադարեցնելու բարդ ընտրություն է կատարվել, ապա մենք կոչ ենք անում ղեկավարներին բազմապատկել ուժերը և հայտնաբերել չպատվաստված երեխաներին, որպեսզի պատվաստման գործընթացը վերսկսելուն պես` բնակչության ամենախոցելի խումբը կարմրուկի դեմ ամենաառաջինը պատվաստվի։

Պլանային պատվաստումները, այդ թվում նաև կարմրուկը, շատ կարևոր են կանխարգելելի մահերը կանխելու և կյանքեր փրկելու համար։ Այս ժամանակահատվածում իրենց պատվաստումները չստացած երեխաները չպետք է ընդմիշտ բաց թողնեն դրանք։

Հրատապ որոշումներ պետք է կայացվեն տեղական, ազգային և համաշխարհային մակարդակներում, որպեսզի պատրաստ լինենք անմիջապես ծածկել իմունիզացիայի բացերը և պաշտպանել երեխաներին՝ հետևելով, որ պատվաստումները հասանելի լինեն և որքան հնարավոր է շուտ տրամադրվեն բոլոր խոցելի մարդկանց և երեխաներին։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: