Անցած շաբաթվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամեն օր 6,500 երեխա ստիպված է եղել փախչել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ երեխաներին պաշտպանելու և անխափան մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով

03 Փետրվար 2020
Հենրիետա Ֆորը ելույթ է ունենում 2019թ-ի Տնտեսական ֆորումին։
UNICEF Armenia/2019/UNI279399

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 3-ը փետրվարի 2020թ․։ «Սիրիայի հյուսիս-արևմուտքում առկա ճգնաժամը վերածվում է աննախադեպ մասշտաբի երեխաների ճգնաժամի։ Անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ամեն օր 6,500 երեխա ստիպված է եղել փախչել՝ այդ տարածքում տեղահանված երեխաների թիվը դեկտեմբերի սկզբից հասցնելով 300,000-ի»։

«Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, շուրջ 1,2 միլիոն երեխա մեծ կարիքի մեջ է։ Սննդամթերքի, ջրի, ինչպես նաև դեղամիջոցների մատակարարման անհրաժեշտություն կա։ Երեխաներն ու իրենց ընտանիքները հանրային վայրերում են ապաստան գտնում, այդ թվում՝ դպրոցներում, մզկիթներում, կիսակառույց շենքերում և խանութներում։ Շատերը պարզապես ապրում են բաց երկնքի տակ՝ այգիներում ՝ հորդառատ անձրևների և սարսափելի ցրտի պայմաններում։ Առողջապահական, ջրի կամ սանիտացիայի ամենատարրական ծառայությունները կա՛մ շատ սահմանափակ են կա՛մ գոյություն չունեն»։

«ճգնաժամի հետևանքով միայն անցյալ տարի 900 երեխա է մահացել, որի 75 տոկոսը հյուսիս-արևմուտքում։ Երեխաների շրջանում ամենամեծ թվով զոհերն արձանագրվել են Իդլիբում»։

«Տեղում գտնվող մեր գործընկերների միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է օգնություն տրամադրել կարիքի մեջ գտնվող ընտանիքներին, այդ թվում՝ նրանց ովքեր վերջերս են տեղահանվել։ Տրամադրվող օգնությունը ներառում է հիգիենայի պարագաներ, մաքուր ջուր, պատվաստումներ, ինչպես նաև՝ թերսնուցման ստուգում և բուժում»։

«Տրամադրվող աջակցությունը հույժ կարևոր է, բայց այն չի կարող վերջ դնել երեխաների տառապանքին»։

«Բռնությունը պետք է դադարեցվի հանուն երեխաների»։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ թույլ տալու երեխաներին և նրանց ընտանիքներին զերծ մնալ բռնությունից, վերականգնել տարրական ծառայություններն և յուրաքանչյուր երեխայի համար այդքան անհրաժեշտ  հումանիտար օգնության անխափան տրամադրումը»։

 

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: