ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում

ՔՈՎԻԴ-19-ի դեմ գլոբալ պայքարը կհամակարգվի Համերաշխության նորաստեղծ հիմնադրամի միջոցով

07 Ապրիլ 2020
Բուժաշխատող կինը դիմակ է հագցնում փոքրիկ աղջկան։
UNICEF

Նյու Յորք, Ժնև/Վաշինգտոն, 7-ը ապրիլի, 2020թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համատեքստում համատեղ աշխատելու համաձայնագրի մասին: Աշխատանքները համակարգվելու և ֆինանսավորվելու են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված համերաշխության հիմնադրամի միջոցով, որը նախաձեռնել են ՄԱԿ-ի հիմնադրամն ու Շվեցարական մարդասիրական հիմնադրամը։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է համաշխարհային պայքարը հեշտացնելու նպատակով՝ աջակցելով ԱՀԿ-ի՝ Ռազմավարական պատրաստվածության և արձագանքման ծրագրին։ Համաձայնագրի շրջանակներում, հիմնադրամից ստացված գումարի նախնական չափաբաժինը, որն այս պահին կազմում է ավելի քան 127 մլն ԱՄՆ դոլար, տրամադրվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ ողջ աշխարհում խոցելի երեխաների և համայնքների հետ կազմակերպության աշխատանքին նպաստելու համար։

Ի թիվս այլոց, հիմնադրամի միջոցով հավաքագրված գումարն օգտագործվելու է համայնքներին  և բուժաշխատողներին վերապատրասելու և վերազինելու նպատակով՝ ՔՈՎԻԴ- 19-ը կանխարգելելու, հայտնաբերելու և բուժելու համար։ Այն կօգնի երկրներին ընդլայնել իրենց առողջապահական կարողություններն ու մեղմել դրա սոցիալական ազդեցությունը, հատկապես՝ կանանց, երեխաների և խոցելի սոցիալական խմբերի վրա։ Այն նաև կարագացնի հիվանդության բուժման և կանխարգելիչ պատվաստանյութերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված հետազոտական աշխատանքները։

«Սա աննախադեպ արտակարգ իրավիճակ է, որը պահանջում է արտակարգ արձագանքման ծրագիր, և մենք ողջ աշխարհում պետք է միավորվելու կոչ հնչեցնենք՝ ներգրավելով բոլորի՝ անհատների, ընկերությունների, կառավարությունների ներուժը» ,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուրախ է միանալ ՔՈՎԻԴ-19-դեմ դեմ ուղղված պայքարի համերաշխության հիմնադրամին։ Այն խթանելու է մեր՝ առողջապահական և սանիտացիայի համակարգերի հզորացմանն ուղղված ջանքերը և կօգնի պաշտպանել ամենախոցելի ընտանիքներին ՔՈՎԻԴ -19-ի ազդեցությունից արդեն իսկ գերծանրաբեռնված առողջապահական համակարգերի պարագայում»։

Ակնկալվում է, որ միջոցներն անմիջականորեն ուղղվելու են՝

  • ԱՀԿ՝ վիրուսի տարածմանը հետևելու, բացերն ու կարիքները գնահատելու, առաջնագծում աշխատուղ բուժաշխատողներին անձնական օգտագործման պաշտպանիչ պարագաներ տրամադրելու համար, ինչպես նաև՝ ապահովելու, որ լաբորատոր և թեսթավորման գործիքները հասանելի լինեն աշխարհի բոլոր երկրներին, իսկ վերջին տեխնիկական ցուցումները՝ համայնքներին ու առաջնագծում արձագանքողներին։
  • ՅՈՒՆԻՍԵՖ, որպեսզի այն ողջ աշխարհում երեխաներին ու նրանց ընտանիքներին հասանելի դարձնի ՔՈՎԻԴ-19-ի մասին գիտահեն տեղեկատվությունը և ԱՀԿ-ի վերջին ցուցումներմ այն մասին, թե ինչպես կանխել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը։ Ինչպես նաև՝ աջակցի խոցելի երկրներին՝ հասանելի դարձնելով ջուրը, սանիտարահիգիենիկ պայմաններն ու կանխարգելման և վերահսկամն հիմնական միջոցները; խնամքը հասանելի դարձնի խոցելի ընտանիքների և երեխաների համար։
  • ՀՊՆԿ՝ Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիան ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված նոր պատվաստանյութերի հետազոտման և զարգացման ուղղությամբ ֆինանսական առանցքային գործըներն է, որ սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։

ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է ԱՀԿ-ի խնդրանքով ՄԱԿ-ի հիմնադրամի և Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից և գործարկվել երեք շաբաթ առաջ։ Այն անհատների և կազմակերպությունների համար միակ միջոցն է՝ համաշխարհային համաճարակի հաղթահարմանն ուղղված ԱՀԿ-ի ջանքերին ուղղակիորեն նպաստելու համար։ Ցայսօր ողջ աշխարհում հիմնադրամը 127 մլն ԱՄՆ դոլար է հավաքագել, որը ներառում է 219 000 անհատներից հանգանակելու պարտավորության հավաստիք, ինչպես նաև՝ հանգանակություններ 90 համաշխարհային ընկերություններից և կազմակերպություններից։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: