Հենրիխ Մխիթարյան. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2016 թ-ի նոյեմբերին

Հենրիխ Մխիթարյանըհանդիպումից հետո լուսանկարվում է մի աղջնակի հետ, ով հաշմանդամություն ունի:
UNICEF Armenia/2017/Publicis

Երեխաների չեմպիոնը

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21ին: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, Հայաստանի հավաքականի ավագն է և այժմ խաղում է անգլիական «Արսենալ» թիմում: Մխիթարյանը Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն է 60 խաղում 22 խփած գնդակով: Նա 8 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Նախկինում նա ընդգրկվել է Փյունիկի (1995-2006), Մետալուրգ Դոնեցկի (2009-2010), Շախտյոր Դոնեցկի (2010-2013), Բորուսիա Դորտմունդի (2013-2016) և Մաչեսթեր Յունայթեդի (2015-2018) կազմում:

«Եվրոպա լիգայի» 2016/17 մրցաշրջանում Մխրթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն և լավագույն գոլի հեղինակ: 2015/2016-ին նա լավագույնն է ճանաչվել նաև ԱՊՀ երկրներում: Նա Գերմանիայի, Անգլիայի և Ֆուտբոլային լիգայի և Եվրոպայի լիգայի սուպեր գավաթակիր է:

Մխիթարյանը տիրապետում է 7 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն, իտալերեն և գերմաներեն: Համացանցում նա ավելի քան 119 մլն հետևորդ ունի:

«Յուրաքանչյուր երեխա որակյալ կրթության իրավունք ունի: Եվ կարևորը այն է, թե ինչ երեխան կարող է անել, ոչ թե ինչ չի կարող անել»:

Հենրիխ Մխիթարյան