Կորոնավիրուս կամ ՔՈՎԻԴ-19

Այն ամենը, ինչ պետք է իմանալ ձեզ և ձեր ընտանիքին պաշտպանելու համար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Ջիլիզա գյուղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնած այլընտրանքային մանկապարտեզում փոքրիկը լվացվում է։ Նկարում փոքրիկի ձեռքերն են հոսող ջրի տակ։
UNICEF Armenia/2020/Margaryan

Այս օրերին բոլորը խոսում են կորոնավիրուսից, բոլոր հարթակներում կորոնավիրուսի և դրանից պաշտպանվելու մասին տեղեկություններ կան։ Ցավոք, այն ինչ խոսում ենք կամ այն ինչ տեսնում եք, կարող է և ճիշտ չլինել։ Իսկ համաճարակի ժամանակ ապատեղեկատվությունը էլ ավելի վտանգավոր է, քանի որ կարող է օգնելու փոխարեն վնասել մարդկանց առողջությանը։

Հիմնվե՛ք միայն ստուգված աղբյուրների վրա, օրինակ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության վրա, և եղե՛ք ինֆորմացված։

Այս էջում կգտնեք վստահելի տեղեկատվություն վարակի և դրանից պաշտպանվելու մասին։ Պատրաստել ենք և շարունակելու ենք պատրաստել նյութեր ծնողների և ուսուցիչների համար, որ կօգնեն նրանց հաղթանակած դուրս գալ այս բարդ իրավիճակից և հանգիստ ու աջակցող միջավայր ստեղծել երեխաների համար։

Հետևե՛ք այս էջին, տարածե՛ք այն նյութերը, որոնք ձեզ համար օգտակար էին։ Չմոռանա՛ք գրել մեր Ֆեյսբուքյան էջին, թե վարակի հետ կապված ուրիշ ինչ անհանգստություններ ունեք և ինչպիսի տեղեկատվության կարիք կա։

Վեց կետ, որ պետք է իմանալ կորոնավիրուսի վերաբերյալ

Օգնե՛ք մեզ` անհրաժեշտ ապրանքներ մատակարարել խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին, որպեսզի հնարավոր լինի կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը։ 

Բեյբիսեֆ

Պաշտպանե՛ք երեխաներին վարակներից և նրանց հետ տանը որակյալ ժամանակ անցկացրե՛ք

Մայրիկը հանգիստ զրուցում է աղջկա հետ, ով նստած է դպրոցի լուսամոտագոգին։
UNICEF Armenia/2019/Pizzoferatto

Ինչպե՞ս և ի՞նչ խոսել երեխայի հետ կորոնավիրուսի մասին։ Հոդվածում ներկայացնում ենք 8 մոտեցում, որ կօգնեն ձեզ այս զրույցի ընթացքում։

Արմինե Ավագյանը՝ ձեռքին խաղային քարտեր։
Personal archive

Ինչո՞ւ է կարևոր ու ինչպե՞ս օգտվել երեխաների հետ երկար տանը մնալու հնարավորությունից: Հարցազրույց «Արմավ» կենտրոնի հիմնադիր, մանկավարժական գիտությունների թեկնածու Արմինե Ավագյանի հետ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Առողջամարտիկ ծրագրի շրջանակում սննդաբան Լիդիա Այվազանը դպրոցականներին բացատրում է առողջ սնուցման սկզբունքները։
UNICEF Armenia/2019/Mariam Ava

Եկե՛ք մեր և երեխաների սննդակարգը ավելի առողջ դարձնենք՝ օգտվելով կորոնավիրուսից մեկուսացման հնարավորությունից։ Խորհուրդներ և բաղադրատոմսեր սննդաբան Լիդիա Այվազյանից։ 

Բժիշկը զննում է երեխային՝ լսելով նրա թոքերի աշխատանքը։
UNICEF Armenia/2016/Pirozzi

Սիրելի՛ ծնողներ, պաշտպանե՛ք ձեզ և ձեր երեխաներին ոչ միայն կորոնավիրուսից, այլ նաև այլ վարակներից։ Հետևե՛ք այս կանոններին։