Կարող ենք միասին
Արշավ՝ աջակցելու և քաջալերելու տարբեր կարողություններով երեխաներին և դեռահասներին
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ներառական կրթությունը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ:
Ոգեշնչող պատմություններ երեխաների ու նրանց ընտանիքների մասին
Ինչպես ճիշտ խոսել հաշմանդամության վերաբերյալ

- Պետք է ասել ոչ թե՝ հաշմանդամ, այլ՝ հաշմանդամություն ունեցող անձ:
- «Հաշմանդամություն ունեցող» անձի հակառակ իմաստը «նորմալ», «առողջ» կամ «լիարժեք» բառերը չեն, այլ՝ «հաշմանդամություն չունեցող»-ը:
- Պետք է դիմել ոչ թե ուղեկցողին, այլ հենց իրեն՝ հաշմանդամություն ունեցողին:
Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանում իրականացնի կրթության իր իրավունքը վաղ մանկությունից մինչև պատանեկություն: Մենք աջակցում ենք համապատասխան քաղաքականության ու գործողությունների ծրագրի մշակմանը, վերապատրաստել/վերապատրաստում ենք ուսուցիչներին, աջակցում ենք ապագա ուսուցիչներին ներառական մանկավարժության սկզբունքերը յուրացնելու և կիրառելու ուղղությամբ՝ մշակելով մասնագիտական ռեսուրսներ ու ծանոթացնելով միջազգային լավագույն փորձին, վերակազմավորել/վերակազմավորում ենք հատուկ դպրոցները, աջակցում ենք համայնքային ծառայությունների ստեղծմանը և կայացմանը, և վերջապես, աշխատում ենք իրազեկել հանրությանը ու նպաստել յուրաքանչյուր երեխայի հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենալու գաղափարի ընկալմանը/ընդունմանը: