UPSHIFT ծրագիրը պատկերապատմամբ
Պատկերապատում պրպտող երիտասարդների համար
Կարևոր ակնարկներ
UPSHIFT-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական նախաձեռնություններից է, որի նպատակն է նպաստել երկրում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:
«UPSHIFT Հայաստան» ծրագիրը իր մեջ ներառում է դեռահասների զարգացման, սոցիալական նորարարության և ձեռնարկատիրության առաջատար մոտեցումների տարրեր` նպատակ ունենալով դեռահասների մոտ զարգացնել սոցիալական նորարարության և ձեռնարկատիրության հմտություններ:
UPSHIFT-ը երիտասարդներին և դեռահասներին սովորեցնում է բացահայտելու իրենց համայնքների խնդիրները և մշակել արդյունավետ լուծումներ՝ տվյալ խնդիրների լուծման և համայնքներում կյանքի որակը ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
UPSHIFT-ը առաջին քայլից մինչև հաղթանակ երիտասարդ արվեստագետ Մոնիկա Քաչարյանի աչքերով: Ահա թե ինչի մասին է այս համառոտ պատկերապատումը:
