3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումը այլընտրանքային մոդելներով

Ուղեցույցը կօգնի դաստիարակներին ապահովել որոկյալ ուսուցում 3-6 տարեկան երեխաների խառը տարիքային խմբերում

Շամուտ գյուղի այլընտրանքային մանկապարտեզում դաստիարակը հեքիաթ է կարդում 3 տարբեր տարիքի աղջիկների համար:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Կարևոր ակնարկներ

Դաստիարակի այս ուղեցույցը կազմվել է Հայաստանի փոքր և բազմաբնակավայր խոշորացված համայնքներում 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական որակյալ կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպման և իրականացման նպատակով: Ուղեցույցում տրված ծրագրում ներկայացվող մանկավարժական գործընթացի հիմքում դրված են երեխայի համակողմանի զարգացմանը նպաստող ժամանակակից մոտեցումներ՝ համագործակցային, փոխգործուն մեթոդների լայն կիրառությամբ:

Ուսուցման բովանդակությունը, նպատակներն ու խնդիրներն իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում՝  շեշտը դնելով կրթական և դաստիարակչական բաղադրիչի վրա, ի տարբերություն ավանդական մանկապարտեզի մոդելի, որտեղ կան նաև խնամքի և սնուցման բաղադրիչներ: 

Ուղեցույցը կօգնի դաստիարակներին իրականացնել ստանդարտներին համապատասխան ուսուցում 3-6 տարեկան երեխաների խառը տարիքային խմբերում՝ ուսուցումը համապատասխանեցնելով միևնույն խմբում ներառված երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին ու կարողություններին, պլանավորելով տարբերակված աշխատանքներ բոլոր երեխաների զարգացման և կրթական կարիքները բավարարելու նպատակով: Տարբեր տարիքային խմբերում ուսուցման օգտակարության աստիճանը կախված է նրանից, թե որքանով են դաստիարակները տիրապետում իրականացվող ուսումնական ծրագրին, մեթոդներին ու ռազմավարություններին, որոնց օգնությամբ կարելի է երեխաների ուսուցման արդյունավետությունն առավելագույնի հասցնել:

Այս փաստաթուղթը կնպաստի փոքր և խոշորացված համայնքներում 3-6 տարեկաներ երեխաների համար ստեղծվող ծառայությունների որակի ապահովմանը, ուսուցման արդյունավետ իրականացմանը և երեխաների բնականոն համակողմանի զարգացմանը, ինչն էլ իր հերթին կօգնի, որ երեխաները հաճույքով սովորեն և նրանց մոտ դրական վերաբերմունք ձևավորվի ուսումնառության նկատմամբ:  

Ուղեցույցը երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: 

Նկարում Մարց գյուղի այլընտրանքային մանկապարտեզ հաճախող երեխաներն են. երկու տղա և մեկ աղջիկ նստած են սեղանի շուրջ ու խաղում են:
Հեղինակ
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Կարդալ զեկույցը