ՔՈՎԻԴ-19-ի ներգործությունը երեխաների առցանց պաշտպանության վրա

Մի շարք հիմնական առաջնահերթություններ և առաջարկություններ առ այն, թե ինչպես կարելի է մեղմել երեխային սպառնացող առցանց ռիսկերը

Երեք աղջիկներ սելֆի/ինքնուկ են նկարում՝ սոցիալական մեդիաներով տարածելու համար։
UNICEF Armenia/2019/Publicis

Կարևոր ակնարկներ

ՔՈՎԻԴ-19-ը ստիպեց ամենուրեք փակել դպրոցները և ձեռնարկել ֆիզիկական հեռավորությունն ապահովելուն ուղղված միջոցառումներ՝ ձևավորել առցանց հարթակներ և հանրույթներ, որոնք կարևորագույն նշանակություն ունեն սովորական առօրյայի տպավորությունն ապահովելու համար: Երեխաները և նրանց ընտանիքները, առավել քան երբևէ, դիմում են թվային լուծումների՝ ի աջակցություն երեխաների ուսման, սոցիալիզացիայի և խաղերի:

Թեև թվային լուծումները հսկայական հնարավորություններ են ընձեռում երեխաների իրավունքները պահպանելու և խթանելու համար, նույն այդ գործիքները կարող են ավելացնել նաև երեխաներին սպառնացող առցանց ռիսկերը:

Սույն տեխնիկական տեղեկանքում տեղ են գտել մի շարք հիմնական առաջնահերթություններ և առաջարկություններ առ այն, թե ինչպես կարելի է մեղմել այդ ռիսկերը և երեխաներին ապահովել դրական առցանց գործունեության հնարավորություններով:
 

Գրքույկի միագույն կազմն է՝ վրա գրված վերնագիրն ու գործընկերների լոգոները։
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Առկա փաստաթղթերը