ՔՈՎԻԴ-19. Ընտանիքի համար նպաստավոր քաղաքականություն և աշխատավայրում բարենպաստ կարգավորումներ
Փաստաթուղթը պարունակում է ընդհանուր հանձնարարականներ, որոնք կոչված են օգնելու գործատուներին՝ իրենց աշխատողներին և վերջիններիս ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը բարելավելու գործում:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Սույն փաստաթուղթը հիմնված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Ասիայի և Խաղաօվկիանոսյան տարածաշրջանային գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից մշակված նյութերի վրա:
Այն միջանկյալ ուղեցույց է, որը մշակվել է արագ զարգացող իրադրության պայմաններում: Փաստաթուղթը պարունակում է ընդհանուր հանձնարարականներ, որոնք կոչված են օգնելու գործատուներին՝ իրենց աշխատողներին և վերջիններիս ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը բարելավելու գործում:
Փաստաթուղթը պետք է տեղայնացվի և հարմարեցվի արագորեն փոփոխվող իրողություններին: Քանի որ սույն փաստաթղթում տեղ գտած տեղեկատվությունը կարող է արագ կորցնել արդիականությունը, խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել տեղեկատվության աղբյուրները վերջին էջում ներկայացված հղումների միջոցով:
