Տեխնիկական հուշաթերթ. Երեխաների պաշտպանությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում

Սույն սեղմագրի նպատակն է՝ աջակցել երեխայի պաշտպանության ոլորտի աշխատողներին, որպեսզի վերջիններս ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ժամանակներում ավելի լավ արձագանքեն երեխայի պաշտպանության հետ կապված ռիսկերին:

Ջիլիզա գյուղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմանդրած այլընտրանքային մանկապարտեզում փոքրիկ Ալվարդը գլուխը բարձրացրել է նկարչական ալբոմից և տխուր հայացքում նայում է։
UNICEF Armenia/2020/Margaryan

Կարևոր ակնարկներ

ՔՈՎԻԴ-19-ի նման վարակիչ հիվանդությունները կարող են խաթարել այն միջավայրը, որտեղ երեխաները մեծանում ու զարգանում են: Ընտանիքների, ընկերության, առօրյա գործունեության և ընդհանուր համայնքի խաթարումները կարող են բացասական հետևանքներ ունենալ երեխաների բարօրության, զարգացման և պաշտպանության առումով: Բացի այդ, ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելուն և վերահսկելուն ուղղված միջոցառումները կարող են երեխաներին պաշտպանության հետ կապված ռիսկերի ենթարկել:

Տներում, հաստատություններում և սահմանված գոտիներում կարանտինային և մեկուսացման միջոցները կարող են բացասաբար անդրադառնալ երեխաների և նրանց ընտանիքների վրա:

Սույն սեղմագրի նպատակն է՝ աջակցել երեխայի պաշտպանության ոլորտի աշխատողներին, որպեսզի վերջիններս ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ժամանակներում ավելի լավ արձագանքեն երեխայի պաշտպանության հետ կապված ռիսկերին:

Առաջին մասում ներկայացված են երեխայի պաշտպանության հետ կապված այն ռիսկերը, որ ՔՈՎԻԴ-19-ը կարող է պատճառել երեխաներին:

Երկրորդ մասում ներկայացված են ծրագրային տարբերակներ՝ «Մարդասիրական գործունեության ընթացքում երեխաների պաշտպանության նվազագույն ստանդարտներ 2019» (2019 Minimum Standards for Child Protection in Humanitarian Action - CPMS) և Ուղեցույց. «Երեխաների պաշտպանությունը վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ» (Guidance Note: Protection of Children During Infectious Disease Outbreaks) փաստաթղթերին համապատասխան:

Ուղեցույցի կազմն է, որի վրա նկարած է օճառոտ ձեռքեր և գրված է վերնագիրը։
Հեղինակ
The Alliance for Child Protection in Humanitarian Action
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Կարդալ զեկույցը