Սրականջն ու թռչող լիճը

Հեքիաթը կլիմայի փոփոխության մասին է ու նաև այն մասին, թե ինչ դրական փոփոխություններ կարող ենք բերել մենք, եթե միասին հոգ տանենք Երկիր մոլորակի մասին

Սրականջ անունով աղվեսիկը թռչում է սառույց դարձած լճի վրա նստած
Hans

Կարևոր ակնարկներ

Գաղտնիք չէ, որ Երկիր մոլորակը տաքանում է աննախադեպ արագությամբ, և դրա հիմնական պատճառը մարդկային գործունեությունն է:

Ալին` հայերեն տարբերակում՝ Սրականջը, աղվեսիկ է, որը հայտնի կերպար է չինական մուլտֆիլմերում: Մի օր Սրականջը հայտնաբերում է, որ փոքրիկ Լիճը փոքրանում է կլիմայի փոփոխության և մարդկային գործունեության պատճառով: Լճին և աշխարհը փրկելու համար Սրականջն ու ընկերները մի զարմանալի ճանապարհորդություն են նախաձեռնում: Լիճը օգտագործում է ջրի յուրաքանչյուր կաթիլը մոլորակի վրա ուրիշներին օգնելու համար և, ի վերջո, անհետանում է: Բարեբախտաբար, ընկերների օգնությամբ Սրականջը փրկում է Լիճն ու աշխարհը։

Հեքիաթը նախատեսված է փոքրիկ ընթերցողների համար և սովորեցնում է նրանց՝ պահպանել մաքուր ջուրը և շրջակա միջավայրը, անել հնարավորը՝ Երկիր մոլորակը պաշտպանելու համար:

Հեքիաթի անգլերեն տարբերակը ստեղծվել և թողարկվել է 2022 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Չինաստանի ազգային կոմիտեի և Չինաստանի Ջրային պաշարների նախարարության հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով տարածել այն երեխաների և գործընկերների շրջանում յուրաքանչյուր երեխայի համար մաքուր ջրի, անվտանգ շրջակա միջավայրի և ավելի լավ ապագայի քարոզչության նպատակով:

Սրականջ անունով աղվեսիկը թռչում է սառույց դարձած լճի վրա նստած
Հեղինակ(ներ)
Hans
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Առկա փաստաթղթերը