Ներառող դասավանդում․ մենթորական աջակցություն, մեթոդաբանություն և գործիքակազմ
Որպեսզի մենթորները տարբեր խմբերի հետ աշխատեն միևնույն մոտեցումներով, գործիքներով և սկզբունքներով, անհրաժեշտ է ներդնել ակտիվ մենթորության հայեցակարգը։

Կարևոր ակնարկներ
Մենթորները մենթիներին արժեքավոր գիտելիք ու հմտություններ փոխանցելու շնորհիվ նրանց օգնում են զարգացնել կարիերան ու բարելավել աշխատանք անձնական կյանք հավասարակշռությունը։ Ուսուցիչները (մենթիները) աշխատանքային գործունեության տարբեր փուլերում մենթորի կարիք են ունենում։ Այդ աջակցության շնորհիվ մենթին կարողանում է հասնել տվյալ շրջանում իր առջև դրված նպատակին կամ գտնել ինչ որ խնդրի լուծում։
Որպեսզի բուն վերապատրաստում և շարունակական աջակցություն իրականացնող մասնագետները` մենթորները, տարբեր խմբերի հետ աշխատեն միևնույն մոտեցումներով, գործիքներով և սկզբունքներով, անհրաժեշտ է ներդնել ակտիվ մենթորության հայեցակարգը։ Որպես վերապատրաստում և շարունակական աջակցություն իրականացնող մասնագետներ, նրանք պետք է ունենան պատկերացում իրենց դերի, պարտականությունների, իրենց տեսլականի, առաքելության, նպատակների, աջակցման ընթացքի, կառուցվածքի, գործողությունների պլանի, ժամանակացույցի և գնահատման գործիքների, ռուբրիկների տրամադրման վերաբերյալ։
