Նախադպրոցական կրթության ոլորտի համապարփակ վերլուծություն
Փաստահեն առաջարկություններ քաղաքականություն մշակողների համար, թե ինչպես բարելավել նախադպրոցական ծառայությունները Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Ապացուցված է՝ նախադպրոցական կրթությունը չափազանց կարևոր դեր ունի երեխայի զարգացման գործում: Եվ կարևոր է ոչ միայն նախադպրոցական կրթության հասանելիությունը, այլ նաև՝ տրամադրվող ծառայության որակը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) և Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ հետազոտել է Հայաստանում նախադպրոցական կրթության ոլորտը:
Հետազոտության նպատակն էր վերլուծել նախադպրոցական կրթության (ՆԴԿ) ոլորտի առանցքային գործոնները, այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ում առկա կառավարման կարողությունը, ՆԴԿ ոլորտային քաղաքականության և կանոնակարգման շրջանակը, հանրային պահանջարկը, ինչպես նաև վաղ մանկության կրթության չորս առանցքային գործառույթները, մասնավորապես՝ (ա) պլանավորում, (բ) պետական չափորոշչի մշակում և կիրարկում, (գ) աշխատուժի զարգացում, (դ) ընտանիքի և համայնքի ներգրավվածություն։
Հետազոտության առաջնահերթ խնդիրն է աջակցել ազգային շահագրգիռ կողմերին նախադպրոցական ենթաոլորտի ուժեղ կողմերը, բացթողումները, հիմնական մարտահրավերներն ու նոր հնարավորությունները բացահայտելու գործում՝ հաշվի առնելով հավասարության, ներառականության և գենդերազգայունության սկզբունքները, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների համատեքստը:
Հետազոտության արդյունքները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկները ներկայացվել են ոլորտային նախարարություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, միջազգային զարգացման գործընկերներին՝ նպաստելու տվյալների վրա հիմնված ավելի համապարփակ ռազմավարությունների մշակմանը:
Կրթական համակարգն ավելի որակյալ և արդյունավետ դարձնելով՝ մեծացնում ենք երեխաների՝ իրենց ողջ ներուժին հասնելու և ապագայում հաջողելու հնարավորությունը:
