Մանկավարժահոգեբանական գնահատման և աջակցության գործընթացների կազմակերպումը աջակցության կենտրոններում

Մեթոդական ուղեցույցը կօգնի մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն կրթական և զարգացման ծրագրերի առանձնահատուկ պլանավորման կարիք

Ուսուցչուհին օգնում է Էլենային աշխատանքի ուսուցման դասի ժամանակ:
UNICEF Armenia/2019/Pizzoferatto

Կարևոր ակնարկներ

Շատ կարևոր է ճիշտ ժամանակին բացահայտել երեխաներին, որոնք ունեն մասնագիտական առանձնահատուկ աջակցության կարիք:

Մանկավարժահոգեբանական բազմակողմանի և համապարփակ գնահատման ընթացքում սահմանվում են երեխայի զարգացման առանձնահատկությունները, ինչպես նաև կրթության ﬔջ նրա հնարավորությունները: Կարևոր է բացահայտել նաև երեխայի սովորելու կարողությունների ձևավորվածությունը, ընդհանուր տեղեկացվածությունը, սոցիալ-կենցաղային կողﬓորոշումը, շրջապատի մասին գիտելիքներն ու պատկերացուﬓերը, ճանաչողական գործընթացների ձևավորվածությունը, հուզակամային, շարժողական ոլորտի առանձնահատկությունները: Այս տեղեկատվությունը շատ  կարևոր է հետագայում երեխայի ուսուցման ձևի ընտրության և անհատական զարգացման ծրագրերի բովանդակության մշակման համար:

Այս ձեռնարկի նպատակը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդաﬓերի մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելն է: Ձեռնարկում ներկայացված նյութերը կօգնեն մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն կրթական և զարգացման ծրագրերի ճիշտ պլանավորման, ﬕջավայրային հարմարեցուﬓերի և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք:


Ձեռնարկը բաղկացած է 3 մասից.

Առաջին մասում տրված են ընդհանուր ցուցուﬓեր երեխայի մանկավարժահոգեբանական հետազոտություն իրականացնելու վերաբերյալ:

Երկրորդ մասում ներկայացված են մանկավարժահոգեբանական հետազոտության ընթացքում կիրառվող գործնական նյութեր և ﬔթոդիկաներ:

Երրորդ մասը պարունակում է մասնագիտական գնահատման և աջակցության տրամադրման համար անհրաժեշտ առաջարկվող փաստաթղթային փաթեթ, որը թույլ կտա գնահատման արդունքների հիման վրա հեշտությամբ մշակել երեխայի հատուկ կարիքներին համապատասխան անհատական զարգացման ծրագիր:

Ձեռնարկի կազմին պատկերված է երեխա, որ խաղում է իր առջև դրված խաղալիքով:

Author

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

Հրապարակման օր

Լեզուներ

Հայերեն

Ծանոթանալ զեկույցին

(PDF, 3,16 MB)