Մանկական վերականգնողական ծառայությունների գնահատում․ արագ գնահատման վերլուծություն և քարտեզագրում

Ծառայությունների մատուցման բացերը հայտնաբերելու և համապատասխան առաջարկություններ մշակելու նպատակով գնահատվել են Հայաստանում հասանելի մանկական վերականգնողական ծառայությունների կարողությունները:

Փոքրիկ տղան լողավազանում վերականգնողական ծառայություն է ստանում։
UNICEF Armenia/2018/Osipova

Կարևոր ակնարկներ

Երեխայի զարգացումը առողջ աճի կարևորագույն գործոնն է, որը պայմանավորում է նրա սովորելու կարողությունները և սոցիալական ներառումը: Համաճարակաբանական ներկայիս միտումները, վաղ զարգացման կոնցեպտի ընկալման փոփոխությունները, հաշմանդամության դիտարկումը մարդու իրավունքների համատեքստում մատնանշում են երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման, միջամտության և վերականգնմանն ուղղված համապատասխան առողջապահական ծառայությունների ներդրման անհրաժեշտությունը:

Ծառայությունների մատուցման բացերը հայտնաբերելու և համապատասխան առաջարկություններ մշակելու նպատակով գնահատվել են Հայաստանում հասանելի մանկական վերականգնողական ծառայությունների կարողությունները: Հավաքագրվել է տեղեկատվություն Առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված մանկական վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոններից: Երկրորդային տվյալները հավաքագրվել են հանրային հասանելի աղբյուրներից:

Արդյունքում, զարգացման խանգարումներ ունեցող երեխաների իրական կարիքների և լիցենզավորված և փաստացի գործող հաստատությունների կարողությունների համեմատական գնահատական վկայում է լուրջ անհամապատասխանության մասին:

Հայաստանի շատ տարածաշրջաններում և համայնքներում մանկական վերականգնողական ծառայությունները հասանելի չեն, հատկապես՝ գյուղական ազգաբնակչության համար, մինչդեռ վիճակագրական տվյալները փաստում են, որ նկատվում է խանգարումների համեմատաբար բարձր տարածվածություն հենց գյուղաբնակ երեխաների շրջանում: Բացակայում է որակի ապահովման համակարգը, առկա են բացեր երեխաների վերականգնման ստանդարտացված մոտեցումների և ուղեցույցների մեջ, հստակ չեն վերականգնողական բուժում տրամադրող հաստատությունների լիցենզավորման չափանիշները: Նկատվում է անձնակազմի պակաս, ներառյալ մանկական վերականգնողաբանների, զարգացման մանկաբույժների, ֆիզկական թերաիպիստների, էրգոթերապիստների և այլն:

Գնահատման ամբողջ արդյունքները կարող եք կարդալ՝ ներբերռնելով զեկույցը։

Զեկույցի կազմն է, որին պատկերված է, թե ինչպես են երկու փոքրիկ ստանում վերականգնողական ծառայություններ։
Հեղինակ
ՀՀ առողջապահության նախարարություն, ՅՈՒՆԻՍԵՖ, Արաբկիր ԲԿ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Կարդալ զեկույցը

(PDF, 967,66 KB) (PDF, 2,19 MB)