Մանկական աղքատությունը Հայաստանում 2016

Հայաստանում մանկական բազմաչափ աղքատության համապարփակ առաջին գնահատականը:

 In a poor suburb lives this family with 11 children. Two boys and two girls playing a game sitting on the floor.
UNICEF Armenia/2016/Pirozzi

Կարևոր ակնարկներ

Զեկույցը տալիս է Հայաստանում մանկական բազմաչափ աղքատության առաջին համապարփակ գնահատականը, որը ստացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետազոտությունների գրասենյակի կողմից մշակված Բազմակի և համընկնող խոցելիության վերլուծության (MODA) մեթոդաբանության հիման վրա: Բացի այդ՝ զեկույցում վերլուծված է բազմաչափ աղքատությունը  դրամական աղքատության հետ համատեղ՝ գնահատելով այդ երկուսի համընկնման աստիճանը, ինչպես նաև ներկայացված է ազգային համատեքստում մանկական աղքատության համապարփակ պատկերը: 

Բազմաչափ աղքատությունը և վերջինիս մոնիտորինգը Կայուն զարգացման նպատակների մասն են կազմում: «Հետ 2015թ» զարգացման օրակարգի շրջանակներում սահմանված Կայուն զարգացման նպատակներից է Նպատակ 1.2-ը, որը հստակ սահմանում է. «Մինչև 2030 թվականն առնվազն կիսով չափ կրճատել ըստ ազգային սահմանումների բազմաչափ աղքատության մեջ ապրող բոլոր տարիքների տղամարդկանց, կանանց և երեխաների համամասնությունը»:

Հայաստանում երեխաների 64 տոկոսը խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ: Ըստ առկա տվյալների՝ գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82 տոկոսի, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այն կազմում է 53 տոկոս: Ազգային մակարդակում երեխաների միայն 12 տոկոսն է, որ չի կրում աղքատության տարբեր դրսևորումների ազդեցությունը: Ընդ որում, գյուղական բնակավայրերում ապրող երեխաների դեպքում այս ցուցանիշը կազմում է 3 տոկոս, մինչդեռ քաղաքային բնակավայրերում երեխաների 18 տոկոսն է, որ չի կրում աղքատության տարբեր դրսևորումների ազդեցությունը: Նման երեխաները խոցելի են աղքատության միաժամանակ 3 չափման ուղղությամբ:

Երեխաների մեծ մասը խոցելի է կոմունալ ծառայությունների, բնակարանային պայմանների և ժամանցային հնարավորությունների տեսանկյունից: Կոմունալ ծառայություններն այստեղ սահմանվում են որպես վատ ջրամատակարարման և ջեռուցման համակցություն, իսկ բնակարանային պայմանները՝ որպես բնակելի տարածքի գերբնակեցման և բնակարանային խնդիրների առկայություն: Ժամանցը չափվում է ժամանցի պարագաների և խաղալու տարածքի համակցությամբ: 

Երեք երեխայից մեկը թե՛ աղքատ է, թե՛ խոցելի: Երեխաների 28 տոկոսը խոցելի է (աղքատության 2 կամ ավելի չափելի դրսևորմամբ) և ապրում է դրամական տեսանկյունից աղքատ տնային տնտեսությունում: Այս երեխաներն ամենախոցելին են, և հետևաբար առաջնահերթ ուշադրության պետք է արժանանան սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Միաժամանակ երեխաների 36 տոկոսը խոցելի է, սակայն չի ապրում աղքատ տնային տնտեսությունում: Այս երեխաների խոցելիությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ուղղակի միջամտություն, որպեսզի նրանք դուրս չմնան ուշադրությունից՝ միայն դրամական խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունների արդյունքում: 

Ավելի ցածր տարիքի երեխաների շրջանում հիմնականում նկատվում է սնուցման գծով խոցելիություն: 0-5 տարեկանների գրեթե 1/3-ը խոցելի է սննդի առումով, իսկ 3-5 տարեկանների 23 տոկոսը խոցելի է վաղ մանկական տարիքի կրթության առումով: 

Ավելի բարձր տարիքի երեխաները հիմնականում խոցելի են ժամանցի և սոցիալական փոխհարաբերությունների առումով: 

Աղքատության վերաբերյալ բոլոր տվյալներին կարող եք ծանոթանալ ամբողջական զեկույցում: 

Վեց տարեկան երկու հյուսիկներով աղջնակի կիսադիմանկար է:

Author

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հրապարակման օր

Լեզուներ

Հայերեն,
Անգլերեն

Ծանոթանալ զեկույցին

(PDF, 25,84 MB) (PDF, 3,51 MB)