Ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխաների պաշտպանությունը բռնությունից

Գործնական ուղեցույց աջակցող մասնագետների համար

Հնգամյա աղջնակը անմիջապես նայում է լուսանկարչական սարքին: Նրա հագին մորթե կոպյուշոն է:
UNICEF Armenia/2018/Osipova

Կարևոր ակնարկներ

Այս ուղեցույցը, որը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից 2022թ.-ին Հայաստանի SOS մանկական գյուղի հետ համատեղ, նպատակ ունի աջակցել մասնագետներին, որոնք աշխատում են երեխաների և ընտանիքների հետ, ինչպես նաև ավելի լայն հասարակությանը՝ բացահայտելու և արձագանքելու բռնության տարբեր ձևերին, որոնց կարող են առերեսվել երեխաներն ու դեռահասները իրենց ընտանիքում կամ համայնքում:

Այն կօգնի ընթերցողներին հասկանալ, թե ինչ է բռնությունը և երեխաների վրա դրա բացասական ազդեցությունը, ռիսկերն ու հետևանքները, ինչպես նաև պարզել, թե արդյո՞ք երեխաները բռնության են ենթարկվում, որոնք են վաղ նշանները և ինչին պետք է ուշադրություն դարձնել:

Ուղեցույցը նաև կօգնի հասկանալ, թե բռնության ենթարկված կամ ականատես դարձած երեխաները հնարավոր ինչ աջակցության ծառայությունների կարիք կունենան, և ինչպես կարելի է այդ երեխաների համար առողջ վերականգնողական միջավայր ստեղծել: Առաջարկվող ուղղորդման համակարգերը և ուղեցույցը նպատակ ունեն ապահովելու երեխաների նկատմամբ բռնության հնարավոր դեպքերի ժամանակին և պատշաճ արձագանքը ինչպես ընտանիքում, այնպես էլ համայնքում:

Աղջիկ երեխայի ձեռքում վարդագույն արջուկ է: Նկարում երևում է միայն աղջկա մարմինը:
Հեղինակ(ներ)
ՍՕՍ Մանկական Գյուղեր, ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը