ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի գործունեության ուղենիշները
Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերն ընկած են միջազգային իրավաբանության հիմքում

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերն ընկած են միջազգային իրավաբանության հիմքում: Այդ իրավաբանությունն հստակ է. երեխաները յուրաքանչյուր հասարակության և պետության ապագան են, ուստի պետք է գտնվեն հատուկ և մշտական ուշադրության ներքո՝ առանցքում ունենալով ընտանիքում ապրելու և մեծանալու երեխայի կարևորագույն իրավունքը: Սա է, որ պետք է կազմի ժամանակակից յուրաքանչյուր պետության գործունեության առաջնահերթ առարկան:
Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանություն և վերջիններիս խախտումների կանխարգելում»: Սա կարևորագույն նշանակություն ունեցող կարգավորում էր, որ զգալի փոփոխություն բերեց նաև Պաշտպանի գործունեության առաջնահերթությունների համակարգում: Հաշվի առնելով երեխաների լավագույն շահը՝ Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին: Բաժնի գործունեության կարևորագույն ուղղություններից է հենց փակ հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության համակարգում երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր քննարկելիս անդրադարձ է կատարվել նաև համապատասխան միջազգային փորձին։ Ուսումնասիրվել է և զեկույցում ներառվել է Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրների (Անգլիա, Իռլանդիա, Նորվեգիա, Հունգարիա, Չեխիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Սերբիա, և այլն), ինչպես նաև հետխորհրդային որոշ երկրների (ՌԴ, Վրաստան) մարդու իրավունքների հաստատությունների` երեխաների կողմից և երեխաների իրավունքների խախտումների վերաբերյալ դիմում կամ բողոք ստանալու, համապատասխան տեղեկատվության ստացման, երեխաների` լսված լինելու իրավունքի պաշտպանության մեխանիզմները: Միևնույն ժամանակ, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված կարիքների գնահատման նպատակով իրականացվել են թեմատիկ քննարկումներ տարբեր դպրոցներից ընտրված շուրջ 40 երեխայի հետ, որոնք ակտիվորեն մասնակցում են երեխաներին հուզող հիմնախնդիրների քննարկումներին, երեխաների իրավունքներին ուղղված նախաձեռնություններին և իրենց սոցիալական խմբում հանդիսանում են կարծիքի առաջնորդներ:
Զեկույցում ամփոփ ներկայացված են եզրակացություններ և առաջարկություններ, որոնք կարող են նպաստել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների կամ կառույցների կողմից երեխայի իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:
