Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամակալների ներգրավման ուղեցույց
Ինչպես ներգրավել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված խնամակալներին կրթական գործընթացում. ուղեցույց ուսուցիչների համար

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Ուսուցիչները կարևոր դեր են խաղում ապահովելու համար, որ բոլոր երեխաները դպրոցում իրենց ապահով, պաշտպանված և ներառված զգան: Հաշմանդամություն ունեցող երեխաների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված խնամակալները բախվում են զանազան մարտահրավերների՝ նոր ձևավորվող ներառական կրթության միջավայրում կողմնորոշվելու գործում: Ուսուցիչները կարող են տեղեկանալ երեխաների հատուկ կարիքների մասին նրանց ծնողներից կամ խնամակալներից և օգնել նրանց բացահայտելու լավագույն ուղիներն ու պարագաները՝ իրենց երեխայի ուսմանն աջակցելու համար:
Ուսուցիչների համար այս ուղեցույցը նպատակ ունի աջակցելու խնամակալներին հետ ներգրավվելու՝ (1) բացահայտելու իրենց երեխաների անհատական ուսումնական կարիքները.
2) բացահայտելու այդ կարիքները բավարարելու գործում առկա մարտահրավերները և (3) գտնելու լուծումներ այդ մարտահրավերներին դիմակայելու համար:
Այն ներառական կրթության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված խնամակալներին աջակցելու ուղեցույցների փաթեթի մասն է կազմում:
