Հայերեն ժեստերի լեզվի հետազոտության արդյունքների վերլուծություն

Հետազոտություն և առաջարկություններ

Աղջիկը ճոճանակի վրա: Ձեռքերով նա V նշանն է ցույց տալիս
UNICEF Armenia/2019/Publicis-Gevorgyan

Կարևոր ակնարկներ

«Հայերեն ժեստերի լեզվի հետազոտության արդյունքների վերլուծությունն» իրականացվել է՝ նպատակ ունենալով վեր հանել հայերեն ժեստերի լեզվի զարգացման միտումները, դասավանդման խնդիրները և դրանց հետևանքները լսողության խանգարում ունեցող երեխաների կրթության ընթացքի և որակի տեսանկյունից։  Հետազոտության շրջանակում բնութագրվել են լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում ժեստերի լեզվի կիրառման յուրահատկություններն ու դժվարությունները, որոնց առերեսվում են լսողության խանգարումներ ունեցող անձինք սովորելիս, աշխատելիս և միմյանց հետ հաղորդակցվելիս, ինչպես նաև ուսումնասիրվել են հայերեն ժեստերի լեզվի (ՀԺԼ) լեզվաբանական առանձնահատկությունները, դուրս են բերել ժեստային լեզվի և բառային խոսքի միջև գոյություն ունեցող հակասությունների և դրանց լուծումների վերաբերյալ մասնագետների և սովորողների կարծիքները: Հետազոտությունից դուրս բերված առաջարկությունները հիմք կհանդիսանան ՀԺԼ-ի դասավանդման մեթոդաբանության հստակեցման համար:

Հետազոտությունը օգտակար կլինի լսողության ծանր և խորը խանգարումներ ունեցող երեխաների (ԼԽՈւԵ) կրթությունն իրականացնող մասնագետների, մանկավարժների կամ դրանով հետաքրքրված շահագրգիռ բոլոր  կողմերի համար։

Հետազոտությունը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկման արդյունքում, իրականացվել ՀՄԿ-ի փորձագիտական խումբի և վերանայվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մոնիթորինգի և գնահատման և Կրթության բաժնի մասնագետների կողմից:

Աղջիկը ձեռքերով սիրտ նշանն է ցույց տալիս
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը