Հայաստանում ուսուցման զանգվածային գնահատման ազգային համակարգի վերլուծություն
Համապարփակ վերլուծություն և քաղաքականության ոլորտում առաջարկությունների մշակում՝ նպաստելու բոլոր սովորողների արդար ու անաչառ գնահատմանը
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Առաջին անգամ Հայատանում ուսումնասիրվել է ուսուցման զանգվածային գնահատման ազգային համակարգը՝ միջազգայնորեն մշակված նոր՝ ANLAS մոտեցմամբ: Ուսումնասիրություն ն իրականացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) և Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ:
Կիրառելով ANLAS մոտեցումը, որը ներառում է երեք առանցքային ուղղություններ՝ գնահատման համակարգի համատեքստը, գնահատման համակարգի որակը, գնահատման համակարգի համահնչունությունը, հնարավոր է դարձել համապարփակ ուսումնասիրել համակարգը և տվյալահեն առաջարկություններ մշակել:
Վերջին 20 տարիներին Հայաստանն ուսուցման զանգվածային գնահատման համակարգ է մշակել։ Հաջողվել է կայուն կազմակերպչական կառույցներ և հաստատություններ ստեղծել, որոնք ունակ են 5000 և ավելի մասնակից ներգրավող հետազոտություններ անցկացնել, համագործակցել միջազգային և տեղական գործընկերների հետ, մշակել տվյալների բազա և այլն։
Այդուհանդերձ, ուսուցման գնահատման համակարգը պետք է խթանել՝ ընդգծելով ազգային մակարդակում մշակվող և իրականացվող ծրագրերի որակը, որպեսզի ապահովվի ծրագրերի նկատմամբ վստահելիության բարձր մակարդակ՝ որակյալ գնահատման շնորհիվ ապացուցելով դրանց որակը և արդյունավետությունը։ Դա կօգնի մեծացնելու հետաքրքրությունը ծրագրերի արդյունքների նկատմամբ և դրանք կրթության քաղաքականության մաս կդարձնի։
