Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն

Դպրոցների ուսուցիչների կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հետազոտություն՝ ապահովելու կրթական ամբողջ համակարգի հաջողությունը

Տարրական դպրոցի երեխաները դասի ժամանակ. նրանք լսում են ուսուցչի հարցը
UNICEF Armenia/2018/Osipova

Կարևոր ակնարկներ

Անհնար է թերագնահատել ուսուցչի դերը թե՛ երեխայի կրթության և թե՛ հասարակության զարգացման գործում: Ուսուցիչների կառավարման համակարգի բարելավմանը սատարելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուսումնասիրել է համակարգը՝ Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) և Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ:

Ուսումնասիրությունը կենտրոնանում է ուսուցիչներին առնչվող քաղաքականության երեք հիմնական ուղղությունների, մասնավորապես՝ ուսուցիչների հավաքագրման, կադրերի հոսունության կանխման և շարունակական մասնագիտական զարգացման վրա։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգը թեև ունի կարևոր կարգավորումներ, սակայն կարիք ունի վերանայման թե՛ եղած որոշ քաղաքականությունները բարելավելու և թե՛ նոր կարգավորումներ ներդնելու տեսանկյունից։ Այդ իսկ պատճառով հիմնական բացահայտումներից ածանցվող առաջարկությունները կարող են հիմք դառնալ առկա կարգավորումների հետագա բարելավման և նոր քաղաքականությունների ներդրման համար՝ ապահովելով կրթական ամբողջ համակարգի հաջողությունը:

Աշակերտուհին գրատախտակին ինչ-որ բան է գրում: Նա շրջվելդ է նայում է լուսանկարչին:
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Առկա փաստաթղթերը