Հայաստանում հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման մոտեցումների իրագործելիություն

Աջակցելով հանրակրթական դպրոցների կառավարման համակարգի կատարելագործմանը համապարփակ վերլուծության և քաղաքականության առաջարկությունների միջոցով

Three schoolgirls sitting in the classroom and listening to the teacher.
UNICEF Armenia/2021/Margaryan

Կարևոր ակնարկներ

Հանրակրթական ոլորտի, մասնավորապես դպրոցների արդյունավետ կառավարումն ու ղեկավարումը էական ազդեցություն ունեն հանրակրթության որակի և սովորողների ուսումնական ձեռքբերումների վրա:

Ինչպե՞ս է դպրոցի կառավարման և ղեկավարման ներկայիս մոտեցումը նպաստում Հայաստանում կրթական նպատակների իրականացմանը: Հարցին պատասխանելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուսումնասիրություն է իրականացրել՝ Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) և Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ:

ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում ուսումնասիրվել են դպրոցի կառավարման և ղեկավարման գործընթացները, և դրանց հետագա բարելավման հնարավորությունները, այդ թվում՝ դպրոցի կառավարման ապակենտրոնացման հնարավորությունները, դպրոցական համագործակցային տարբեր ցանցերի առկայությունը, դրանց գործունեությունը, ստեղծման և արդյունավետ գործունեության նախապայմանները։

Ուսումնասիրության բացահայտումներն օգտակար են կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների և դրա իրականացման համար պատասխանատուների, դպրոցների տնօրենների, խորհուրդների անդամների, հետազոտողների և ոլորտի այլ շահագրգիռ անձանց համար:

Ստացված տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա մշակվել են առաջարկություններ ինչպես դպրոցի կառավարման և ղեկավարման գործընթացներում առկա հիմնախնդիրների լուծման, այնպես էլ ոլորտի հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Այդ առաջարկությունները տրամադրվել են ԿԳՄՍ նախարարությանը՝ նպաստելու Հայաստանի հանրակրթական դպրոցների կառավարման համակարգի կատարելագործմանը:

A 5 y.o boys leans on a pink chalkboard
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Առկա փաստաթղթերը