Հայաստանում կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ հետազոտություն

Ելակետային և ամփոփիչ հետազոտությունների արդյունքների համեմատական վերլուծություն

Դեռահասները բնության գրկում: Նրանք ցուցադրում եմ թափոններից ստեղծված կտավ
UNICEF Armenia/2021/Mahari

Կարևոր ակնարկներ

2019–2023թթ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Ավստրիական Զարգացման Գործակալության աջակցությամբ, Հայաստանում իրականացրել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի իրենց համայնքներում» ծրագիրը՝ ուղղված դեռահասների և համայնքների կարողունակության բարձրացմանը կլիմայական գործողություններում։

ԿՓԴՄ ելակետային (2021) և ամփոփիչ (2024) հետազոտությունները նպատակ ունեին գնահատել ծրագրի ազդեցությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտելիքի, վերաբերմունքի, վարքագծի և փորձառության մակարդակներում։

Համաձայն հետազոտության՝

  • Դեռահասների 96.2%-ը տեղյակ է կլիմայի փոփոխության հասկացության մասին։ Նրանց գիտելիքը բարձր է պատճառների ու հետևանքների վերաբերյալ, սակայն պաշտպանական միջոցառումների մասին տեղեկացվածությունը՝ ավելի ցածր։ Ուսուցիչները կարևոր դեր են խաղացել իրազեկման գործում։
  • Մեծահասակների մոտ բնապահպանական խնդիրների կարևորությունը աճել է։ Դեռահասները հիմնականում անհանգստացած են տեղական բնապահպանական խնդիրներով, սակայն նրանց վստահությունը սեփական ներգրավվածության արդյունավետության նկատմամբ նվազել է։
  • Դեռահասների մասնակցությունը կլիմայական դասընթացներին աճել է՝ 69.5%-ից հասնելով 73.1%-ի։ Էկոլոգիապես բարենպաստ վարքագծի որոշ տեսակներ (օր.՝ կտորե պայուսակների օգտագործում) դարձել են ավելի տարածված։ Մեծահասակները կայուն կերպով ակտիվ են ջրի խնայողության և բուսաբուծության ոլորտում։
  • Ընդհանուր առմամբ, հետազոտությունը վկայում է իրազեկության աճի և կրթական ծրագրերի արդյունավետության մասին։ Սակայն անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել գյուղաբնակ և ԿԱՊԿՈՒ դեռահասների ներառմանը՝ խթանելով հավասար հնարավորությունները կլիմայական կրթության և ներգրավվածության ոլորտում։
Կլիմայական փոփոխությունների և դեռահասների մասնակցության վերաբերյալ գրքի կազմ
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ, Ավստրիական զարգացման գործակալություն
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Առկա փաստաթղթերը