Հայաստանի կրթության ոլորտի վերլուծություն
Վերլուծությունը նպատակ ունի խրախուսելու քաղաքականություն մշակողների միջև քննարկումները և բարելավելու հետագա քաղաքականությունների արդյունավետությունը

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության և կարևորության մասին մշտապես է խոսվում։ Այս ոլորտում հետազոտահեն ու փաստահեն քաղաքականություն իրականացնելու, ինչպես նաև լավագույն միջազգային փորձը ներգրավելու նպատակով 2021 թ. - ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուսումնասիրել է համակարգը՝ Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) և Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ:
Ուսումնասիրությունը ներառել է ինչպես Հայաստանում առկա բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունը, այնպես էլ հետազոտվել են միջազգային փաստաթղթեր և աշխատություններ:
Այն նպատակ ունի խրախուսելու քաղաքականություն մշակողների միջև քննարկումները և բարելավելու հետագա քաղաքականությունների արդյունավետությունն ու իրականացումը:
Հատկանշական է, որ հետազոտության արդյունքները հասանելի են դարձել մի փուլում, երբ երկրում քննարկվում է կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը և դրան հաջորդելիք գործողությունների ծրագիրը:
