Կրթության կազմակերպման գործընթացում կիրառվող աջակցող տեխնոլոգիաներ

Ուղեցույց-ձեռնարկ կրթական ոլորտի մասնագետների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ու նրանց ծնողների համար

Հաշմանդամություն ունեցող երեխան պլանշետի վրա աշխատելիս: Նրան աջակցում է կին մասնագետը
UNICEF Armenia/2016/Pirozzi

Կարևոր ակնարկներ

«Յուրաքանչյուր ոք հիմնարար իրավունք ունի կրթություն ստանալու ցանկացած ուսումնական հաստատությունում՝ իր կրթական առանձնահատկություններին և սեփական կարողություններին համապատասխան»։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք

 

Աջակցող տեխնոլոգիաները կարևոր դերակատարում կարող են ունենալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում՝ այս երեխաներին ընձեռելով կրթական միջավայրում և, առհասարակ, հասարակական կյանքում առավել անկախ լինելու, տարբեր գործընթացներում մասնակցություն ունենալու առավել մեծ հնարավորություններ։

Կարևորելով աջակցող տեխնոլոգիաների դերը դրանց կարիքն ունեցող անձանց կրթության, սոցիալիզացիայի և, ընդհանրապես, կյանքի որակի փոփոխման տեսակետից` ձեռնարկում տեղ է գտել ԱՏ-ների վերաբերյալ տեղեկատվությունը բոլոր շահագրիռ կողմերի համար։

Ձեռնարկը կարող է օգտակար լինել թե' ուսուցիչների, ուսուցչի օգնականների, ուսումնական հաստատությունների վարչական աշխատակիցների և թե' կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ու նրանց ծնողների համար։

Իսկ ձեռնարկում առաջարկված աջակցող տեխնոլոգիաների ցանկը կօգնի հանրակրթական

ուսումնական հաստատություններին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին խելամիտ հարմարեցումներ տրամադրելու հարցում:

Ձեռնարկն աջակցող սարքերի և տեխնոլոգիաների կիրառման ձևերի, դրանց հիմնական տեսակների և բնութագրերի ամբողջություն է:

Աջակցող տեխնոլոգիաներ պատկերող գրաֆիկական դիզայն
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ, Հանրապետական Մանկավարժահոգեբանական Կենտրոն
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն
ISBN
978-9939-75-908-1

Առկա փաստաթղթերը