Կապիկի և փիսիկի արկածներն անտառում
Կորոնավիրուսի և դրանից պաշտպանվելու վերաբերյալ հեքիաթ երեխաների համար

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Ժուկով-ժամանակով սարերից այն կողմ, ձորերից այն կողմ՝ հեռավոր սաղարթախիտ անտառներից մեկում ապրում էին լավագույն ընկերներ կապիկն ու փիսիկը։
Մի օր անտառում հայտնվում է վտանգ, որի պատճառով այլևս չէր կարելի անտառում ազատ շրջել, գնալ մանկապարտեզ կամ աշխատանքի, բայց կապիկն ու փիսիկը խախտում են կանոնն ու դուրս գալիս շրջելու։
Կարդացե՛ք, թե ինչ արկածներ պատահեցին նրանց ճանապարհին և ինչ կարևոր բան բացահայտեցին ընկերները միասին։
Սույն նյութը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։
Բովանդակության համար պատասխանատու է «Ծնողի դպրոց ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացվող գործընկերների տեսակետները։
