Ծնողավարության ձեռնարկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների հետ աշխատանքների համար
Ձեռնարկը մասնագետներին կօգնի հաղթահարել ծնող-երեխա, ծնող-մասնագետ փոխհարաբերություններում առկա խնդիրները

Կարևոր ակնարկներ
Զարգացման տարբեր խանգարուﬓեր և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատելիս առանց ծնողների ներգրավվածության և փոխհամագործակցության գրեթե հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքների։ Ուստի ծնողավարության հմտությունների տիրապետումը առաջնային է:
Ընտանիքը այն սոցիալական ﬕջավայրն է, որտեղ բավարարվում են երեխայի կարևորագույն պահանջմունքները, այդ թվում՝ սիրո և կապվածության, ապահովության և պաշտպանվածության պահանջմունքները:
Հայաստանում հոգեբանական գիտությունը բավականին երիտասարդ է, ինչի պատճառով հայերեն ﬔթոդական ձեռնարկները սակավաթիվ են,ուստի անհրաժեշտություն առաջացավ ստեղծել այնպիսի ձեռնարկ, որը կօգնի մասնագետներին ծնող-երեխա, ծնող-մասնագետ փոխհարաբերություններում առկա խնդիրները հաղթահարելու գոր- ծում:
Ձեռնարկը պարունակում է ինչպես տեսական վերլուծություններ՝ հիﬓված ﬕ շարք հեղինակների տեսական դրույթների վրա /Լ.Դ Ստո- լյարենկո, Ա.Ի. Զախարով, Լ.Բ. Շնեյդեր, Ս.Դ Արզումանյան, Ա.Ս Վի- գոտսկի, Կ. Հոլլ և այլք/, այնպես էլ գործնական քայլեր և սկզբունքներ, որոնց շնորհիվ մասնագետները կարող են իրականացնել անհատա- կան և խմբային հանդիպուﬓեր` ուղղված ծնող-երեխա հարաբերությունների բարելավմանը, տարբեր տարիքային փուլերի առանձնահատկությունների վերլուծությանը, ճգնաժաﬔրով պայմանավորված դժվարությունների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների առջև ծառացած հոգեբանական խնդիրների հաղթահարմանը: Ձեռնարկի մյուս կարևոր առանձնահատկությունը վերոնշյալ խնդիրների հաղթահարման ընթացքում ծնողի հոգեվիճակի կարևորﬓ է: Եթե ծնողը հայտնվել է սթրեսային իրավիճակում, ունի կորստի, հուսահատության, անտարբերության զգացում, ինչի հետևանքով նրա մոտ նկատվում են անկայուն հուզական դրսևորուﬓեր, նախ անհրաժեշտ է կարգավորել նրա հուզական վիճակը, այնուհետև իրականացնել հարաբերությունների բարելավմանն ուղղված աշխատանք:
Ձեռնարկում ներկայացված է նաև ծնողավարության հմտությունների զարգացմանը նպաստող թրեյնինգ, ուղեցույց կլինի նախադպրոցական, դպրոցական տարբեր հաստատություններում աշխատող ծնողների հետ հոգեբանական աշխատանքներ իրականացնելիս:
