Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ

Չափորոշիչները գործիք են այն մեծահասակների համար, ովքեր պատասխանատու են այս նպատակները հասկանալու և բոլոր երեխաների առաջընթացն ապահովող հնարավորություններ ստեղծելու և փորձառություններ ապահովելու համար։ 

Ջիլիզայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրած այլընտրանքային մանկապարտեզում երեխաները խաղում են գորգին նստած։
UNICEF Armenia/2020/Margaryan

Կարևոր ակնարկներ

Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներն ընդհանուր առմամբ նկարագրում են, թե ինչ պետք է իմանա և ինչ պետք է կարղանա անել երեխան որոշակի տարիքում։ Դրանք զարգացման տարբեր ոլորտներում մինչև վեց տարեկան երեխաների վերաբերյալ մեր ունեցած ակնկալիքներն են՝ պայմանավորված տարիքային բնականոն զարգացման օրինաչափություններով և ազգային-մշակութային առանձնահատկություններով։

Չափորոշիչները ներկայացնում են ընդհանուր նպատակներ վաղ մանկության տարիների զարգացման և կրթության համար և ուղղորդում են բոլոր մեծահասակներին ճիշտ և արդյունավետորեն շփվելու 0-6 տարեկան երեխաների հետ՝ անկախ այն բանից, թե․

1. երեխաները հաճախում են մանկապարտեզ, խնամքի կամ զարգացման ու կրթության որևէ հաստատություն, թե՞ հիմնականում մեծանում են տանը,

2. նրանք իրենց տարիքին բնորոշ զարգացնող, թե՞ տարբեր կարողություններ և կարիքներ ունեցող երեխաներ են,

3. երեխաները վաղ տարիքից սովորում են խոսել մեկ լեզվով, թե՞ մի քանի լեզուներով և այլն։ 

Չափորոշիչնեչները գործիք են այն մեծահասակների համար, ովքեր պատասխանատու են այս նպատակները հասկանալու և բոլոր երեխաների առաջընթացն ապահովող հնարավորություններ ստեղծելու և փորձառություններ ապահովելու համար։ 

Հեղինակ
ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Կարդալ զեկույցը