Խոսքը ներառման մասին է

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը

A boy during art therapy class in Autism National Fund called "My way".
UNICEF Armenia/2016/Pirozzi

Կարևոր ակնարկներ

Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Տարեցտարի ավելանում է դպրոցներում ընդգրկվող, բուժօգնություն և վերականգնողական ծառայություններ ստացող երեխաների թիվը: Հասարակական կազմակերպությունները տարաբնույթ ծառա յու թյուններ են մատուցում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ծնողներին:

Այնուհանդերձ, դեռևս բարելավելու շատ բան կա. հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքներն իրավունք ունեն ստանալու օժանդակություն, որը պետք է համակարգված ծառայությունների միջոցով ողջ կյանքի ընթացքում հասանելի լինի երեխային: Ներառումը հնարավոր է դարձնում նրանց իրավունքների առաջանցիկ խթանումը և պաշտպանությունը:
Հատուկ կարիքներ ունեցող հազարավոր երեխաներ Հայաստանում մինչ օրս  մեկուսացված են իրենց ընտանիքներից, ընկերներից և համայնքներից, և բնակվում են մանկատներում և հատուկ գիշերօթիկ դպրոցներում: Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաներ ընդհանրապես չեն հաճախում նախակրթարան ու դպրոց և չեն մասնակցում իրենց համայնքի կյանքին: Այդ երեխաների ոչ բավարար սոցիալական ներառվածությունը շարունակում է նպաստել մեկուսացմանը:

Ներառական նախակրթարաններում և դպրոցներում ուսանելը հասարակության բոլոր անդամների արժանապատիվ կեցության երաշխավորման կարևորագույն նախադրյալներից է: Կրթություն ստանալը և ընտանեկան միջավայրում մեծանալը յուրաքանչյուր երեխայի անքակտելի իրավունքներն են՝ անկախ նրանց կարողություններից կամ խոցելիություններից: Երեխան չի կարող լիարժեքորեն իրացնել իր ներուժը, եթե չկա բարենպաստ միջավայր:

Մի քանի թիվ զեկույցից.

  • Հարցմանը մասնակցած հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 8 երեխայից 1-ը (13%) բնակվում (խնամվում) է հաստատություններում (մանկատներում կամ հատուկ դպրոցներում): 
  • Հաշմանդամություն չունեցող երեխաների 12 տոկոսը չունի ընկերներ: Մտավոր և հա մակցված խնդիրներ ունեցողները ամենա միայնակն են` 5-ից 1-ը (20%) չունի րնկեր, և միայն 50%-ն ունեն ընկերներ իրենց հարևան շրջապատում:
  • Հաշմանդմաություն ունեցող յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը (33%) չի մասնակցում համայնքի միջոցառումներին (հարսանիքներ, տոնախմբություններ և այլն): Կրկին, մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի քիչ են ներառվում` մոտավորապես նրանց 50%-ը չի մասնակցում միջոցառումներին:
  • Հաշմանդամություն ունեցող 4 երեխայից միայն 1-ն (23%) է ստանում վերականգնողա կան անհատական ծրագրով նախատեսված ծառայություններ:
  • Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 3 երեխայից 1-ն է հաճախում կամ հաճախել մանկապարտեզ: Գյուղական համայնքներում այս ցուցանիշը գրեթե կրկակի ցածր է քաղաքային բնակավայրերի համեմատությամբ:
  • Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը չի հաճախում դպրոց: Գյուղերում այս ցուցանիշը հասնում է 23%-ի (4-ից 1-ը): Հենաշարժողական և մտավոր խնդիրներով երեխաներն ավելի շատ են հակված դպրոցից դուրս մնալու(26-27%):
  • Օրենքների և միջազգային կլոնվենցիաների մասին տեղեկացվածությունը բավական ցածր է հարցվածների շրջանում: Նրանց երկու երրորդը երբեք չի լսել «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կամ «Հաշմանդամությունունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի մասին: 
  • Հաշմանդամությունը ավելի հաճախ դիտվում է որպես հիվանդություն, քան կյանքի հանգամանք: Մարզերում պատասխանողների 61%-ն այն համարում է հիվանդություն, իսկ Երևանում` 52%-ը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներն ավելի լավ հոգալու համար առաջին հերթին անհրաժեշտ է տեղյակ լինել նրանց իրավիճակի մանրամասներին, իմանալ՝ արդյոք նրանց հասանելի են ծառայությունները, և արդյոք նրանք կարողանում են ակտիվորեն մասնակցել իրենց համայնքների կյանքին:

Հարցման արդյունքենրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարդացե՛ք ամբողջ զեկույցը:


 

Հաշմանդամություն ունեցող և չունեցող երկու երեխա խաղում են ներառական մանկապարտեզում:

Author

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հրապարակման օր

Լեզուներ

Հայերեն,
Անգլերեն

Ծանոթանալ զեկույցին

(PDF, 5,68 MB) (PDF, 3,21 MB)