Ինչպես խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում

Սիրելի՛ ուսուցիչ, հետևելով այս խորհուրդներին, կարող եք կազմակերպել կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը՝ ապահովելով դրա շարունակականությունը։

Ուսուցիչն աշխատում է հաշմանդամություն ունեցող տղայի հետ։
UNICEF Armenia/2021/Mariam Ava

Կարևոր ակնարկներ

Հեռավար ուսուցման ընթացքում կարևոր է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի առկայությունը, այլև՝ ուսուցման գործընթացի ճիշտ և արդյունավետ կազմակերպումը, որն իրականացվում է ուսուցչի կողմից։

Հեռավար կրթության ժամանակ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ուսումնառության գործընթացն իրականացնելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր երեխայի տարիքային և հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, նախասիրություններն ու հնարավորությունները։

Այն դեպքում, երբ երեխան ունենում է զարգացման որոշակի առանձնահատկություններ, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման և իրականացման գործընթացում ուսուցիչներն էլ ավելի շատ խոչընդոտների են բախվում։ Այդ խոչընդոտները հնարավոր է հասցնել նվազագույնի, երբ ուսուցիչը նախապես զինվում է անհրաժեշտ ռեսուրսներով, պլանավորում է դասի ողջ ընթացքը և դարձնում այն առավել ինտերակտիվ։

 

COVER_Ինչպես խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում
Հեղինակ
ՅՈՒՆԻՍԵՖ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Կարդալ զեկույցը