Ընկալման փոփոխություն. ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում

Միջանձնային հաղորդակցության ձեռնարկ՝ ներառական կրթությանն աջակցելու նպատակով

Երեխան մատիտով գունազարդում է գրքույկը
UNICEF Armenia/2023/Martirosyan

Կարևոր ակնարկներ

«Ընկալման փոփոխություն. Ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում» Ներառական կրթության համատեքստում միջանձնային հաղորդակցման վերաբերյալ այս մոդուլը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից և լրացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նախկինում կազմված ներառական կրթության վերապատրաստման ձեռնարկը (2015թ.): Այն անդրադառնում է ուսուցչական կազմի՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությանը, նրանց վերաբերմունքին, համոզմունքներին ու նորմերին և նպատակ ունի նպաստել և աջակցել յուրաքանչյուր երեխայի ներառմանը՝ անկախ նրա սոցիալական, կրոնական, մշակութային, տնտեսական, աշխարհագրական, էթնիկ ծագումից և հաշմանդամությունից:

Մոդուլն օգնում է ուսուցիչներին զարգացնել իրենց կարողությունները, հմտությունները և ինքնավստահությունը՝ դառնալու մշակութային առումով գիտակ մանկավարժներ, ովքեր կիրառում են ներառական պրակտիկա, համագործակցում են բնակչության տարբեր շերտերի հետ և հանդես են գալիս որպես ներառման ջատագովներ իրենց կրթական և սոցիալական համայքներում:

Փոքրիկ տղան օգտվում է հատուկ փափուկ կահույքից
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն