Երեխան և մտերիմի կորուստը
Ձեռնարկը ստեղծվել է ծնողների համար, որպեսզի նրանք կարողանան աջակցել երեխաներին մտերիմի կորստի հետ կապված վիշտը հաղթահարելու ընթացքում։

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Որքան էլ մենք փորձենք պաշտպանել մեր երեխաներին և նրանց շուրջը միայն դրական մթնոլորտ ստեղծենք, ցավոք, նրանց կյանքում տեղի են ունենում նաև բացասական իրադարձություններ։ Դրանցից է երեխայի համար մտերիմ անձի կորուստը՝ մահը։
Մտերիմի մահը երեխայի համար բավականին լուրջ սթրեսային գործոն է, որն էական ազդեցություն է ունենում նրա անձի տարբեր կողմերի զարգացման վրա։
Անհատական և տարիքային առանձնահատկություններից կախված՝ երեխաները տարբեր կերպ են հակազդում այս իրադարձությանը։
Ձեռնարկում կգտնենք մոտեցումներ, որոնք կօգնեն խոսել երեխայի հետ մահվան և կորստի մասին և աջակցել նրան այդ ծանր շրջանում։
Սույն նյութը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։
Բովանդակության համար պատասխանատու է «Ծնողի դպրոց ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացվող գործընկերների տեսակետները։
