Երեխաների պաշտպանությունը բռնություններից

Ձեռնարկ վերապատրաստողների և երեխաների պաշտպանության մասնագետների համար

Երեխան, գլուխը սեղանին դրած, ուշադիր նայում է տխուր աչքերով:
UNICEF Armenia/2016/Pirozzi

Կարևոր ակնարկներ

Յուրաքանչյուր երեխա առողջ և բռնություններից զերծ կյանքի իրավունք ունի: Այնուամենայնիվ, աշխարհում յուրաքանչյուր տարի միլիո­նավոր երեխաներ դառնում են ֆիզիկական, սեռական և հուզական բռնությունների զոհ, տառապում բռնության անդարձելի հետևանքներից:

Բազմակի և կրկնվող բռնությունը զգալիորեն մեծացնում է հավանականությունը, որ երեխաների ու դեռահասների մոտ կզարգանան մի շարք բացասական հու­ զական (էմոցիոնալ), հոգեբանական և վարքային դրսևորումեր, որոնք հետագայում կարող են լրջորեն խեղաթյուրել կամ սահմանափակել անձի ձևավորման և զարգացման բնականոն ընթացքը: Մեծ հաշվով բռնությունը վնասում է ողջ հասարակության բարեկեցությանը:

Առողջապահության, կրթության, սոցիալական ծառայությունների, երեխաների խնամքի ու պաշտպա­նության ոլորտի աշխատակիցները (այլ խոսքով՝ երեխաների հետ առնչվող մասնագետները) նշանակալի դերակատարում ունեն երեխաների պաշտպանության խնդրի լուծման հարցում` բռնության կանխարգե­լումից մինչև համարժեք աջակցության կազմակերպումը:

Առայժմ Հայաստանը չունի երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ համապարփակ և հանգամանալից կարգավորումեր: Այս պնդումը ճշմարիտ է հավասարապես կանխարգելման, վաղ միջամտության և վերականգնման ծառայությունների համար։ Հետևաբար, մասնագետների գործողությունները հիմվում են սեփական ընկալման և բարի կամքի վրա. դրանք կարող են ինքնաբուխ և հակասական լինել, երբեմն էլ՝ ոչ երեխայակենտրոն։ 

Սույն ձեռնարկը, որի ստեղծմանն աջակցել են ՅՈՒՆԻՍԵՖ­ը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաս­տանյան ներկայացուցչությունը, նպատակ ունի օգնել մասնագետներին՝ ձևավորելու միասնական պատ­կերացումեր և խթանելու միջմասնագիտական համաձայնեցված գործողությունները զոհերի և բռնա­րարների հետ աշխատանքը կազմակերպելիս: 

Ձեռնարկը կազմված է 3 հիմական բաղադրիչներից.

Առաջին մոդուլը անդրադառնում է երեխաների դեմ բռնություններին՝ որպես սոցիալական հիմախն­դիր, մասնավորապես կտրվի թեմայի արդիականության, մասնագետների իրազեկվածության և նրանց դերակատարման նշանակալիության հիմավորումը` իրավական և սոցիալական համատեքստում։ 

Երկրորդ մոդուլը կենտրոնանում է երեխայի հանդեպ բռնությունների վրա ռիսկերի և վնասի գնահատ­ման դիտանկյունից։ Մոդուլը մասնակիցներին հնարավորություն կտա ճանաչել այն գործոնները և հայ­տանիշները, որոնք թույլ են տալիս սահմանել և գնահատել ընտանեկան բռնությունների ռիսկայնության մակարդակը, ինչպես նաև մանկապարտեզում, հանրային վայրերում և այլն, բռնությունների հավանականության ռիսկերի գնահատմանը երեխայի մոտ դրսևորվող սիմպտոմների հենքի վրա:

Երրորդ մոդուլը ներկայացնում է բռնություններից երեխաների պաշտպանության կազմակերպումը։ Մոդուլը նպատակ ունի ամրապնդել մասնակիցների գիտելիքները բռնություններից երեխաների պաշտ­պանության գործընթացի առանձնահատկությունների վերաբերյալ։ Այն նաև անդրադառնում է բռնության զոհ դարձած երեխային օգնելու հիմարար սկզբունքներին և մոտեցումերին։

Մոդուլների արդյունավետ ուսուցանումը ենթադրում է նվազագույնը 7 վերապատրաստման օր սկսնակ­ների համար և նվազագույնը 3 վերապատրաստման օր՝ ոչ սկսնակների համար։

Բացի տեսական և նկարագրական նյութերի տրամադրումից, դասընթացը ենթադրում է նաև ինտե­րակտիվ աշխատանք մասնակիցների հետ հարց ու պատասխանի, խմբային աշխատանքների և քննարկումերի միջոցով, ֆիլմի դիտումերի և դերային խաղերի միջոցով։

Ձեռնարկի կանաչ կազմն է:
Հեղինակ(ներ)
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը