Եկեք սովորենք երեխայի իրավունքները

Ուղեցույց ուսուցիչների համար

Գյուղի երեխաների բակի նստարանի վրա զվարճանալիս
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Կարևոր ակնարկներ

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան դարձավ այն բեկումնային կետը, որից հետո աշխարհն ընդունեց, որ երեխաները ոչ միայն պաշտպանության օբյեկտներ են, այլև քաղաքացիական ու քաղաքական իրավունքների կրողներ։

Մոդ դե Բուր Բուկիկիո
Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ
(պաշտոնավարել է 2002-2012թթ.)

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշակել են այս ձեռնարկը՝ աջակցելու ուսուցիչներին երեխայի իրավունքների մասին իրենց գիտելիքներն ամրապնդելու բոլոր մակարդակներում՝ միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական: Երկարաժամկետ առումով ձեռնարկը նպատակ ունի աջակցելու երեխայի իրավունքների ուսուցմանը դպրոցում և դրա միջոցով կանխելու և ավելի արդյունավետ մշտադիտարկելու երեխայի իրավունքների խախտումները երկրում:

Ձեռնարկում անդրադարձ է կատարվում Երեխայի իրավունքների կոնվենցիայի և երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենսդրությանն առնչվող հիմնական հասկացություններին: Այն ուսուցիչներին հասանելի է դարձնում առցանց ռեսուրսների և թեժ գծերի ցանկ, որոնք հետագայում կարող են օգտագործվել: Հուսով ենք, որ ձեռնարկը կբարձրացնի մանկավարժների և աշակերտների իրազեկվածության մակարդակը երեխայի իրավունքների մասին, ինչպես նաև կնպաստի դպրոցում և համայնքներում երեխայակենտրոն մոտեցումների իրականացմանը:

Դեռահաս աղջիկը ժպտում է լուսանկարվելիս ապաստարանի միջանցքում
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը