Դպրոցներում ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված հանրային առողջապահական միջոցառումների վերաբերյալ դիտարկումներ

Հավելված «ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված հանրային առողջապահական և սոցիալական միջոցառումների վերաձևակերպման վերաբերյալ դիտարկումներ» փաստաթղթի

Դասաժամին բոլոր երեխաները նստած են միմյանցից հեռու և բոլորը դիմակ են դրել՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։
UNICEF Armenia/2020/Galstyan

Կարևոր ակնարկներ

Ամբողջ աշխարհում պետություններն իրականացնում են լայնածավալ հանրային առողջապահական և սոցիալական միջոցառումներ (ՀԱՍՄ), այդ թվում նաև դպրոցների փակումը, որի նպատակն է կանխել ՔՈՎԻԴ-19-ի առաջացման պատճառ հանդիսացող ՍԱՐՍ-ՔՈՎ-2 վիրուսի տարածումը:

Սույն հավելվածում արտացոլված են դպրոցների գործունեության հետ կապված դիտարկումները, ներառյալ դպրոցների բացումը, փակումը, վերաբացումը, ինչպես նաև աշակերտների և դպրոցի անձնակազմի` ՔՈՎԻԴ-19-ով վարակման ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումները:

Սույն հավելվածը վերաբերում է այն բոլոր կրթական հաստատություններին, ուր հաճախում են մինչև 18 տարեկան երեխաներ: Հավելվածում ամփոփված են հիմնական սկզբունքները և առաջարկությունները, որոնք կիրառելի են ոչ միայն դպրոցների, այլև դպրոցների հետ առնչվող այլ, օրինակ՝ արտադասարանական աշխատանքների նկատմամբ:

Սույն հավելվածը կօգնի քաղաքականություն մշակող պետական մարմիններին և ուսումնական հաստատություններին՝ ընդունելու որոշումներ ՔՈՎԻԴ-19-ի համաճարակի ընթացքում դպրոցների հնարավորինս անվտանգ գործունեության վերաբերյալ:

Բոլոր դիտարկումների և որոշումների հիմքում պետք է ընկած լինի երեխաների կրթության շարունակականության ապահովումը, որն անհրաժեշտ է նրանց ընդհանուր բարեկեցության, առողջության և անվտանգության համար:

Դպրոցներում ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված հանրային առողջապահական միջոցառումների վերաբերյալ դիտարկումներ
Հեղինակ
ԱՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՅՈՒՆԵՍԿՕ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Կարդալ զեկույցը