Դպրոցներում ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված հիմնական գործողությունները

Պետք է համապատասխան գործողություններ իրականացնել և պաշտպանել երեխաներին, ինչպես նաև կանխել վարակի տարածումը

Երևանի դպրոցներից մեկում դասաժամ է։ Գրասեղանի մոտ նստած տղան խաղում է իր գրիչով։
UNICEF Armenia/2018/Sokhin

Կարևոր ակնարկներ

ՔՈՎԻԴ-19-ը շարունակում է տարածվել և կարևոր է, որ համայնքները համապատասխան քայլեր ձեռնարկեն՝ վարակի հետագա փոխանցումը կանխելու, բռնկման ազդեցությունները նվազեցնելու և հսկողության միջոցառումներին սատարելու համար։

Հատկապես կարևոր է պաշտպանել երեխաներին և համապատասխան գործողություններ նախաձեռնել ուսումնական հաստատություններում։ Անհրաժեշտ է ձեռնարկել նախազգուշական միջոցներ՝ ուսումնական միջավայրերում ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու համար: Կարևոր է նաև թույլ չտալ, որ վիրուսով վարակված սովորողներն ու աշխատակիցները ենթարկվեն սոցիալական խարանի։ Կարևոր է հիշել, որ ՔՈՎԻԴ-19-ը սահմաններ չունի։ Չունի նաև էթնիկ պատկանելություն, հաշմանդամության կարգավիճակ, տարիք կամ սեռ։ Ուսումնական հաստատություններն ու կրթական միջավայրը բոլորի համար պետք է շարունակեն լինել հյուրընկալ, հարգալից, ներառող և սատարող։

Դպրոցների կողմից իրականացվող միջոցառումները կարող են կանխել կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված աշակերտների և աշխատակիցների կողմից ՔՈՎԻԴ-19-ի տարածումը՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով ուսումնական գործընթացի խաթարումը և պաշտպանելով սովորողներին և աշխատակիցներին խտրականությունից։

Այս փաստաթղթի նպատակն է` տրամադրել հստակ և գործնական քայլեր՝ դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման, վաղ հայտնաբերման և վերահսկման համար։ Այն օգտակար է ՔՈՎԻԴ-19-ի փոխանցման արդեն իսկ հաստատված դեպքեր ունեցող երկրների համար, սակայն միևնույն ժամանակ կարող է վերաբերել նաև մնացած բոլոր այլ համատեքստերին։

 

Ուղեցույցի կազմն է, որտեղ պատկերված է գրատախտակին գրող աղջիկ։
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Առկա փաստաթղթերը