Դու՛ ես իմ հերոսը 2021. ինչպես կարող են երեխաները հույսը չկորցնել ՔՈՎԻԴ-19-ի ժամանակ

Հեքիաթը նպատակ ունի օգնել երեխաներին հույսը չկորցնելու և դրական տրամադրվելու ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ

Imaginary creature Ario and his friends on the cover of the book
Helen Patuck

Կարևոր ակնարկներ

Այս նոր հեքիաթը նպատակ ունի օգնել երեխաներին հույսը չկորցնելու և դրական տրամադրվելու ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ: Պատմությունը 2020 թվականի ապրիլին հրապարակված «Դու՛ ես իմ հերոսը. ինչպես երեխաները կարող են պայքարել ՔՈՎԻԴ-19-ի դեմ – հեքիաթի շարունակությունն է։

«Դու՛ ես իմ հերոսը 2021. ինչպես կարող են երեխաները հույսը չկորցնել ՔՈՎԻԴ-19-ի ժամանակ» գիրքը պատմում է այն մասին, թե ինչ իրողությունների են բախվել միլիոնավոր երեխաներ համավարակի սկզբից ի վեր: Ցավոք, համավարակը դեռ շարունակում է խաթարել նրանցից շատերի կրթությունը և հանգիստը՝ թույլ չտալով շփվել ընկերների, ընտանիքի և ուսուցիչների հետ:

Հեքիաթը, որը նախատեսված է հիմնականում 6-11 տարեկան երեխաների համար, պատմում է Արիոյի՝ երևակայական հերոսի վերադարձի մասին, որը շրջում է աշխարհով և օգնում երեխաներին ապագայի հույսը և ուրախությունը պարզ հաճույքների մեջ գնտելու: Հին և նոր ընկերների հետ միասին Արիոն խոսում է համավարակի ներկա փուլում երեխաների առջև ծառացած վախերի, հիասթափությունների և մտահոգությունների մասին և փորձում հաղթահարման տարբեր ուղիներ գնտել, որոնք երեխաները կարող են կիրառել, երբ դժվարհաղթահարելի զգացմունքներ են ունենում՝ վախ, վիշտ, զայրույթ և տխրություն:

«Դու ես իմ հերոսը» պատմվածքների շարքը ստեղծվում է ամբողջ աշխարհի երեխաների համար և նրանց կողմից:

Imaginary creature Ario and his friends on the cover of the book
Հեղինակ
Միջգերատեսչական մշտական հանձնաժողով
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Կարդալ զեկույցը