Դասարանային գնահատման փորձի վերլուծություն

Հավասարությանն ու արդարացիությանը միտված փորձի վերլուծություն և առաջարկությունների մշակում՝ բարելավելու աշակերտների կրթական արդյունքները

Երկու աշակերտ դասի ժամանակ նստած են դիմակով: Աղջիկը ժպտում է տղային
UNICEF Armenia/2021/Mahari

Կարևոր ակնարկներ

Կայուն զարգացման 4-րդ նպատակի հիմքում ընկած է հետևյալը. «Բոլորի համար ներառական և որակյալ կրթության հասնելը վերահաստատում է այն համոզմունքը, որ կրթությունը կայուն զարգացման ամենահզոր և ապացուցված միջոցներից է»: Իսկ յուրաքանչյուր սովորողի համար հավասար որակյալ կրթություն ապահովելու գործում մեծ դեր ունի նաև հավասար և արդարության վրա հիմնված դասարանային գնահատման մոտեցման որդեգրումն ու կիրառումը:

Բայց ո՞րն է դասարանային գնահատման օպտիմալ շրջանակը և պրակտիկան՝ ըստ առաջադեմ միջազգային գիտական աշխատությունների, որքանո՞վ է դասարանային գնահատման առկա համակարգը արդարացի և նպաստում բոլոր սովորողների հավասար ուսուցմանը. այս հարցերին պատասխանելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուսումնասիրություն է իրականացրել Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շնորհիվ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) և Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ:

Դասարանային գնահատման հավասար և արդարության վրա հիմնված փորձի վերաբերյալ հետազոտությունը և վերջինիս տվյալների հիման վրա մշակված առաջարկությունները տրամադրվել է ՀՀ ԿԳՄՍ-ին՝ մշակելու համակարգի բարելավման հստակ ուղիներ՝ հիմնվելով փաստերի վրա:

Հանուն Հայաստանում դասարանային գնահատման քաղաքականության և փորձի կատարելագործման՝ անհրաժեշտ է ստեղծել գնահատման համակարգ, որ համահունչ է սովորողների անհատական կարիքներին և նրանց իմացության և զարգացման առանձնահատկություններին:

9ամյա տղան ժպտում է լուսախցիկին
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն

Առկա փաստաթղթերը