Աշխարհը, որ մենք ենք ուզում

Կայուն զարգացման նպատակների մասին ուղեցույց երեխաների և երիտասարդների համար

An adolescent girl talking about SDG 16 in the classroom, while a boy sitting next to her showing a small board with SDG 16 on it.
UNICEF Armenia/2018/Sokhin

Կարևոր ակնարկներ

Այս ուղեցույցը ներկայացնում է Կայուն զարգացման գլոբալ նպատակները։ Այդ նպատակներն անդամ պետությունները սահմանել են որպես առաջնահերթություններ ողջ մարդկության և մեր մոլորակի համար՝ օգնելու առաջիկա 15 տարվա ընթացքում բոլորի համար ավելի լավ աշխարհի կառուցմանը։

Երկրների առաջնորդներն այդ գործն արել են ողջ աշխարհի կազմակերպությունների ու միլիոնավոր մարդկանց, ներառյալ՝ երեխաների և երիտասարդների աջակցությամբ։ Այս ուղեցույցի նպատակն է՝ օգնել, որ դու ընկալես Նպատակները, հասկանաս, թե ինչպես են դրանք ազդում հենց քո՛ կյանքի վրա, և պարզես, թե ինչ կարող ես անել ամեն օր, որ Նպատակներին հասնելու գործում օգնես քո երկրի կառավարությանը։

Նպատակները պետք է առաջընթաց ապահովեն այսօր մեր աշխարհում եղած խոշոր մարտահրավերների հաղթահարման հարցում, սակայն մենք դրանց կարող ենք հասնել միայն ողջ մարդկության օգնությամբ. երեխաների, նրանց ընտանիքի անդամների, ուսուցիչների, ընկերներիմասնակցությամբ։

Շատ կարևոր է, որ բոլորս մտածենք, թե ինչ կարող ենք անել՝ նպաստելու Նպատակներին հասնելու գործին։ 

Նույնիսկ փոքր քայլերը կարող են գումարվել և վերածվել մեծ առաջընթացի, եթե ներգրավված լինեն միլիոնավոր մարդիկ՝ աշխարհով մեկ։

Այս փաստաթուղթը երեխաներին ր երիտասարդներին հասանելի լոզվով ներկայացնում է, թե ինչ է կայուն զարգացման նպատակները և որոնք են դրանք:

 

Animated children playing with the Globe.
Հեղինակ
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Կարդալ զեկույցը