Աշխատանքային գրքույկ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար
Նյութը նախատեսված է հանրակրթական դպրոցների, ուսուցիչների և խնամակալների համար

- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Ուղեցույցը ներառում է դպրոցների, ուսուցիչների և խնամակալների համար նախատեսված ընդգրկուն գործիքակազմ՝ բազմակողմանիորեն ուսումնասիրելու ներառականության մակարդակը դպրոցում, հասկանալու հաշմանդամություն ունեցող աշակերտների, նրանց խնամակալների և ուսուցիչների կարիքները և դրանց արձագանքելու նպատակով մշակելու ճանապարհային քարտեզ, ինչպես նաև կազմելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար մասնագիտացված և փորձառության վրա հիմնված անհատական ուսումնական պլաններ՝ կիրառելով նաև համայնքային և կառավարության կողմից տրամադրվող ռեսուրսները:
Հայաստանում և Ուզբեկստանում իրականացված ապացուցահեն փորձնական ծրագրերի արդյունքներից ելնելով՝ գործիքները լավագույնս աշխատում են, երբ դրանք կիրառվում են տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությամբ:
Ուղեցույցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված ներառական կրթության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված խնամակալներին աջակցելու ուղեցույցների փաթեթի մասն է, որը ներառում է նաև ուղեցույցներ խնամակալների, ուսուցիչների և դպրոցների համար, ինչպես նաև կազմակերպությունների և միությունների տեղեկատուների ձևանմուշներ, որոնք կարելի է հարմարեցնել հատուկ համակարգերի համար:
Ուղեցույցը ներառում է նաև ներառական կրթության վերաբերյալ խնամակալների աջակցության փաթեթ:
