«Դպրոցը տուփի մեջ»

Կրթական փաթեթի ձեռնարկ

UNICEF School Stationery displayed on the table
UNICEF Armenia/2020/Galstyan

Կարևոր ակնարկներ

Կրթության իրավունքն առավել վտանգված է արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում և դրանցից հետո՝ անցումային շրջանում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հավատացած է, որ կրթությունը ոչ միայն մարդու հիմնական իրավունքն է, այլև վերականգնմանն աջակցելու ռազմավարական գործիք է: Այն ոչ միայն վերականգնում է ուսուցումը և դրա հետ կապված բոլոր օգուտները տուժած մարդկանց համար, այլև օգնում է երկրներին վերափոխելու ու վերակառուցելու արտակարգ իրավիճակների ժամանակ ոչնչացված հաստատություններն ու համակարգերը:

«Դպրոցը տուփի մեջ» ձեռնարկն ուղղված է արտակարգ իրավիճակներում կրթության ոլորտում արձագանքման կազմակերպման և համակարգման մեջ ներգրավված դերակատարներին, ինչպես նաև ուսուցիչներին, խնամողներին և դասավանդողներին:

Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Անգլերեն, Հայերեն