Կառավարություն
Առողջապահության նախարարություն
ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվում են հետևյալ ծրագրերը` Իմունիզացիայի ազգային ծրագիր, Մանկական Հիվանդությունների Ինտեգրացված Վարում, Առողջ երեխայի խնամք/Երեխայի խնամք և զարգացում, Նորածինների անհրաժեշտ խնամք, Անվտանգ մայրություն, Պերինատալ արդյունավետ խնամք և հոգեբանական աջակցություն հղի կանանց, Ծնողից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, Յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելում/ Աղի համընդհանուր յոդացում, Մանկան բարեկամ հիվանդանոցի և մանկան բարեկամ պոլիկլինիկայի նախաձեռնություն, Մանկական մահացության դասակարգման և գրանցման բարելավում, Աջակցություն կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստման ազգային քարոզարշավի իրականացմանը:
ՀՀ Կրթության նախարարություն/ Կրթության Ազգային Ինստիտուտ
ՀՀ Կրթության նախարարության և Կրթության Ազգային Ինստիտուտ հետ համատեղ իրականացվում են հետևյալ ծրագրերը` <<Աշակերտների շարժը Հայաստանի դպրոցներում և դրանց ազդեցությունը դպրոցական ռեսուրսների վրա>> հետազոտությունը, Դեպի 12-ամյա ուսուցում կատարվող անցման նպատակով երկրորդ դասարանի դասղեկների համար վերապատրաստումների իրականացում, Նախադպրոցական ուսումնական ծրագրի վերանայում, Նախադպրոցական հաստատությունների տնօրենների ուղեցույցի մշակում և տպագրում, Նախադպրոցական հաստատությունների տնօրենների և մանկավարժների համար վերապատրաստումներ, Նախադպրոցական կրթության տվյալների կառավարման համակարգ, Գիշերօթիկ հաստատությունների գնահատում և 17 հատուկ տիպի դպրոցների բարեփոխման ծրագիր, որի արդյունքում ստեղծվել են 10 հանրակրթական դպրոցներ և 7 գիշերային խնամքի կենտրոններ /ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ/:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվում են հետևյալ ծրագրերը`Ծնողական խնամքից զրկված երեխաների անհատական վերականգնողական պլանի ստեղծման նպատակով ուղեցույցների մշակում, Երեխաների խնամքի և երեխաների պաշտպանության հաստատություններում ընդունման չափանիշների մշակում, Երեխայի խնամքի հաստատություններում նյութական և մարդկային ռեսուրսների մինիմալ քանակի ապահովում:
ՀՀ Արդարադատության նախարարություն
Ծրագրի անվանումը` Քաղաքացիական գրանցման մարմինների կարողությունների զարգացում:
ՀՀ Ոստիկանություն
Ծրագրի անվանումը` Ոստիկանության անչափահասների բաժնի աշխատակիցների կարողությունների ամրապնդում Մասնագիտական Ուղեցույցի կիրառման վերաբերյալ, Ռիսկային իրավիճակում հայտնված երեխաների շրջանում հանցագործությունների կանխարգելման ու առողջ ապրելակերպի խրախուսման վերաբերյալ կարողությունների ամրապնդում` ոստիկանության աշխատակիցների և մանկավարժների վերապատրաստման միջոցով /ՀՀ Կրթության նախարարության հետ համատեղ/: