Հիմնական տեղեկություններ երկրի մասին
 |
|
© ՅՈՒՆԻՍԵՖ/Հայաստան 2007/Իգոր Դաշեվսկիյ |
Բնակչության ընդհանուր թիվը - 3,016,000 (2005թ.)
Երեխաների ընդհանուր թիվը (0-18 տարեկան) - 819,000 (Վիճակագրության ազգային ծառայություն)
Երեխաների ընդհանուր թիվը (0-5 տարեկան) - 162,000
Համախառն ներքին արդյունքը 2005թ.ին՝ ԱՄՆ դոլարով- 1,470
Ընդհանուր աղքատության մակարդակը - 30% 2005թ.ին (Միջազգային արտարժութային հիմնադրամ, Հաշվետություն, 2006թ.)
Երեխաների շրջանում գրանցված աղքատության մակարդակը - աղքատ է մինչև 5 տարեկան երեխաների 41.9%-ը և ծայրահեղ աղքատ՝ 8%-ը (Երեխաների աղքատության մասին կովկասյան հետազոտությունների տեղեկատվական կենտրոնի հաշվետվություն, 2006թ.):
Առողջություն և սնուցում
Մանկական (մինչև 1 տարեկան) մահացությունը 1,000 կենդանածին ծնունդի հաշվով - 26 (Հայաստանի ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն, 2005թ.)
Մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում 1,000 կենդանածին ծնունդի հաշվով - 30 (Հայաստանի ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն, 2005թ.)
Մայրական մահացությունը 100,000 կենդանածին ծնունդի հաշվով (1990թ.-2005թ.) - 25 (ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրություն)
Քրոնիկ թերսնումից տառապող մինչև 5 տարեկան երեխաները - 13% (Հայաստանի ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն, 2005թ.)
Իմունացումը - 90% (Հայաստանի ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն, 2005թ.)
Բացառապես կրծքով կերակրվող մինչև 6 ամսական երեխաները - 33% (Հայաստանի ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն, 2005թ.)
Յոդացված աղ օգտագործող տնային տնտեսությունները - 97% (ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ առողջապահության նախարարություն համատեղ հետազոտություն, 2005թ.)
Կրթություն
Տարրական դպրոց ընդունվող երեխաները - 93.6%
Բարձր դասարաններում կրթությունը չշարունակող երեխաները - 25%
Նախադպրոցական հաստատությունների թիվը - 645 (2005թ.)
Նախադպրոցական հաստատություն հաճախող 1-5 տարեկան երեխաները - 19.8% (2005թ.)
Աղբյուրը՝ Կրթությունը Հայաստանում, հաշվետվություն, 2006թ.
Երեխաների պաշտպանությունը
Երեխաների թիվը 8 պետական մանկատներում - 900 (2006թ.)
Երեխաների թիվը 52 հատուկ դպրոցներում - 10,000 (2006թ.)
Հաշմանդամ երեխաների թիվը - ավելի քան 8,000 կամ բոլոր երեխաների 0.7%-ը
Ազատազրկված անչափահասների թիվը - 49 (2005թ.)
Աղբյուրը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Ազգային վիճակագրական ծառայություն
Պատանիների առողջությունը և զարգացումը
ՄԻԱՎ-ի տարածումը - 0.17%
Գրանցված ՄԻԱՎ դեպքերի թիվը - 2007թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 463 (միայն ՀՀ քաղաքացիներ)
ՄԻԱՎ դրական երեխաների թիվը -10
ՄԻԱՎ-ով վարակվածների մեծամասնությունը 20-39 տարիքային խմբում են
ՄԻԱՎ-ի փոխանցումը ներերակային թմրամիջոցների օգտագործման ճանապարհով - 50.3%
ՄԻԱՎ-ի փոխանցումը հետերոսեքսուալ ճանապարհով - 42.3%
Մորից երեխային փոխանցվելու ճանապարհով - 2%
Աղբյուրը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման և հսկողության հայկական կենտրոն (2006թ.)
http://www.armaids.am/