Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ավելի շատ ներդրումներ կատարել երեխաների վաղ ուսումնառության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի 2-ը 2007թ. - Նախարարությունների, Ազգային ժողովի, մարզպետարանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին` քննարկելու Հայաստանում երեխաների վաղ ուսումնառության և նախադպրոցական կրթության հիմնախնդիրները:

<<Կրթական բարեփոխումները և նախադպրոցական կրթության հիմնախնդիրները>> թեմայով կլոր սեղանը, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի /ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ/ աջակցությամբ կազմակերպել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, նպատակաուղղված էր քննարկելու վաղ մանկության կրթության և զարգացման ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև վաղ մանկական տարիքի երեխաների կրթությանն ուղղված ֆինանսական ներդրումների ավելացման ուղիները:

<<Տասնամյակներ շարունակ կատարվող հետազոտությունները հաստատում են երեխայի վաղ ուսումնառության կարևորությունը, ինչպես նաև այն, որ նախադպրոցական կրթության ոլորտում ներդրումները արդյունավետ են>>` նշեց ՄԱԿ-ի մանակական հիմնադրամի հայաստանյան գրասնյակի ներկայացուցիչ Շելդոն Յեթը` <<նախադպրոցական համակարգի բարելավմանն ուղղված ներդրումները ապագայում կապահովեն զգալի դիվիդենտներ>>:

Վաղ մանկության զարգացման համար ծախսված 1 դոլարի դիմաց փոխհատուցվում է յոթնապատիկի չափով: Այս տվյալը վերցված է հետազոտություններից, որոնք հաստատում են նաև, որ նախադպրոցական հաստատություններ և ցերեկային խնամքի կենտրոններ հաճախող երեխաները ավելի հազվադեպ են հիվանդանում, մնում նույն նույն դասարանում, թողնում դպրոցը կամ պահանջում լրացուցիչ ծառայություններ: Ավելին, վերադասավորելով բյուժեում հատկացումները կառավարությունները կարող են երեխաների համար համապարփակ ծրագրեր իրագործել առանց լրացուցիչ մեծ ծախսերի:

Դժբախտաբար, Հայաստանում վաղ տարիքի երեխաների խնամքին ու կրթությանն ուղղված բյուջետային հատկացումները դեռևս բավարար չեն: Հայաստանում վիճակը շատ նման է տարաշրջանի երկրների մեծ մասում տիրող իրադրությանը: Նախկինում գործող հաստատությունների և կառույցների քայքայումը, սոցիալական ոլորտի ֆինանսավորման կրճատումը, որոնք տեղի ունեցան առանց տեղական կարողությունների հզորացման և ռեսուրսների հայթայթման, հանգեցրին նախադպրոցական կրթության ոլորտում ներգրավվածության խիստ անկմանը: Հայաստանում նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածությունը 1989 թվականին եղել է 47 տոկոս, այնինչ 2006 թվականին այն հասել է 21 տոկոսի:

<<Սա նշանակում է, որ այսօր երեխաների մեծ մասը մուտք է գործում դպրոց անպատրաստ: Արդյունքում` հնարավոր է, որ երեխան չկորողանա լիովին չդրսևորել իր ներուժը դպրոցում և հետագայում` հասարակության մեջ>>, ընդգծեց Շելդոն Յեթը:

Այս կլոր սեղանը հնարավորություն տվեց կրթական բարեփոխումների համատեքստում համապարփակ վերլուծության ենթարկել նախադպրոցական կրթության միջոցառումները, ներկայացնել լավագույն փորձը, վերլուծել վաղ մանկության ոլորտում գործող իրավական դաշտը, ինչպես նաև քննարկել նախադպրոցական կրթությանը ֆինանսական ռեսուրսներ տրամադրելու հնարավորությունները: Բացի այդ, կլոր սեղանը լավ առիթ հանդիսացավ ներկայացնելու և վերլուծելու Հայաստանում արդեն հաջողությամբ գործող նախադպրոցական այլընտրանքային մոդելները:



ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ
(374 10) 523-546, 566-497, 580-174
E-mail: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

unite for children